HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախախորհրդարան. «Ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել կեղծ հիմնավորում, թե հավաքի մասնակիցները կրում են զենք և զինամթերք»

Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, թե երեկ Ազատության հրապարակում բերման ենթարկված մասնակիցներից երկուսի մոտ (անուններ չէին տրվել-խմբ.) ոստիկանությունը հայտնաբերվել է ատրճանակ եւ այդ հիմքով նախազգուշացնում էր ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու հնարավորության մասին: Նախախորհրդարանը պարզաբանում է, որ բերման ենթարկված Կարո Եղնուկյանը և Գագիկ Սարուխանյանը, օրենքով սահմանված կարգով ոստիկանության թույլտվությամբ կրել են գազային ատրճանակներ, որոնք մարտական զենք չեն համարվում և ունեն զուտ ինքնապաշտպական գործառույթ: Ստորեւ` Նախախորհրդարանի պարզաբանումն ամբողջությամբ:

«2015 թ. հունվարի 15-ի երեկոյան Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնությամբ Ազատության հրապարակում սկսված ինքնաբուխ հավաքը խափանելու նպատակով ոստիկանությունը, կոպտորեն ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը և Հավաքների ազատության մասին օրենքը, զանգվածաբար բերման է ենթարկել նրա մասնակիցներին: Կատարվող բացահայտ ապօրինությունը որևէ կերպ կոծկելու նպատակով ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել կեղծ և անհեթեթ հիմնավորում, ըստ որի իբրև թե կասկածներ են եղել, որ հավաքի մասնակիցները կրում են զենք և զինամթերք: Բնականաբար, նման տեղեկություն լսողը կարող է այնպիսի տպավորություն ստանալ, որ խոսքը մարտական զենքի մասին է: Իրականում հավաքի մասնակիցներից երկուսը՝ Կարո Եղնուկյանը և Գագիկ Սարուխանյանը, օրենքով սահմանված կարգով ոստիկանության թույլտվությամբ կրել են գազային ատրճանակներ, որոնք մարտական զենք չեն համարվում և ունեն զուտ ինքնապաշտպական գործառույթ: Ընդ որում՝ նրանց բերման ենթարկելիս ոստիկանները, հաստատապես իմանալով, որ նրանք այդպիսի զենք ունեն, որևէ կերպ չեն փորձել նրանց մոտ եղած գազային ատրճանակները նախապես առգրավել: Նրանք Գագիկ Սարուխանյանի մասով այդ հանգամանքին անդրադարձել են պատահաբար՝ նրան բերման ենթարկելուց քաշքշելու ժամանակ, իսկ Կարո Եղնուկյանի մասով՝ միայն ոստիկանության բաժնում, երբ նա անձամբ մի քանի անգամ կրկնել է, որ իր մոտ գազային ատրճանակ կա, իսկ այնուհետև իր կամքով այն հանձնել է ոստիկաններին: Ինքնաբուխ հավաքի մյուս մասնակիցները որևէ զենք կամ զինամթերք չեն կրել»:

Մեկնաբանություններ (1)

Հ.Շ.
Բացի եթէ պարզապէս ալքոլային գժութեան եւ մտային հիւանդութեան վերաբերող ահաւոր ողբերգութիւն մըն է պատահածը, հաճեցէք նկատի ունենալ թէ մարդասպանը ծառայում էր թրքական սահմանի վրայ, եւ գործած ջարդից յետոյ ան ջանաց փախչիլ Թուրքիա, սակայն բռնուեցաւ ռուսերի կողմէ: Տեսնելով թէ ինչպէս դէպքը պատճառ դարձաւ որ սաստկանայ կարգ մը հայերի հակառուս դիրքորոշումը, հաւանական է թէ այս ամէնը թրքական դաւադրութիւն է, որ կը միտի խախտելու հայ-ռուսական յարաբերութիւնները, ճիշտ այն պահին երբ, յատկապէս եւ ի միջի այլոց Ուքրանիոյ խնդրով, տեղի կ'ունենայ Թուրքիով եւ Ռուսիոյ միջեւ նշանակալից մերձեցում: Ափսոս, պահի - հասկանալի - զգացողականութեամբ տարուած, եւ նաեւ կարգ մը քաղաքական գործակալների (դիտումնաւոր կամ անպատասխանատու) հրահրումով, կարգ մը հայեր կ'իյնան այս ծուղակը: --- Հայդուկ Շամլեան, Գանատա --- Յ.Գ. Կը ցաւիմ Կարոյին համար, որու հետ կարող եմ երբեմն համաձայն չլինել, սակայն միշտ սիրելու եմ որպէս ընկեր: Յուսամ ծանր չեն ըլլար այս միջադէպի հետեւանքները: Ուժ եւ համբերանք՝ իր հոյակապ ընտանիքի անդամներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter