HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարքային Արման Հարությունյանը հետմահու պարգևատրվել է

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Ալիկի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը: 

Հիշեցնենք՝ 21-ամյա պայմանագրային զինծառայող Արման Հարությունյանը հունվարի 17-ին՝ երեկոյան ժամը 5-ի սահմաններում դիպուկահարի կրակոցից էր զոհվել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի շրջակայքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter