
Վարդան Պետրոսյանի գործով դատը հետաձգվեց` աշխատանքային օրվա ավարտի պատճառով
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը քիչ առաջ հետաձգվեց` աշխատանքային օրվա ավարտի պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 26-ին, այն կշարունակվի կողմերի ռեպլիկների իրավունքով:
Այսօր, ինչպես նախատեսված էր, Վարդան Պետրոսյանի պաշտպանները հանդես եկան ճառերով, դահլիճը լեփ-լեցուն էր: Քաղաքացիներն անգամ միմյանց փոխարինելով էին նստում ժամանակ առ ժամանակ: Ներկա էին Վարդան Պետրոսյանի արվեստագետ գործընկերները, քաղաքացիներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն իր ճառում անդրադարձավ մեղադրական ճառին, մասնավորապես` արդյոք վթարի ժամին բախման վայրը հանդիսանում է բնակավայր, թե ոչ, PS Crash ծրագրով արտերկրում արված փորձաքննությանը քննիչի կողմից նախաքննության ժամանակ թույլ տրված խախտումներին ու բացթողումներին:
Ճառով հանդես եկան նաեւ Վարդան Պետրոսյանի փաստաբաններ Սամվել Ջաղինյանը եւ Մարի Լոռ Դոզեն: Վերջին խոսքի իրավունքով արտահայտվեց նաեւ Վարդան Պետրոսյանը:
Դատարանում լարված մթնոլորտ էր, երկու անգամ տեղի ունեցավ միջադեպ` տուժող կողմի եւ պաշտպանական կողմի միջեւ: Դատական նիստի ավարտին տուժող Արթուր Հակոբյանը վիժվածք անվանեց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին, ինչին ի պատասխան Բաղդասարյանը միջնորդեց դատարանին` քրեական գործ հարուցելու համար դիմել դատախազին:
Մանրամասները` քիչ ուշ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել