
Մնացական Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել
Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ցույցի գործով այսօր մեղադրանք է առաջադրվել Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 258 հոդվածի չորրորդ մասով: Նա այսօր հրավիրվել էր Շիրակի մարզի քննչական բաժին՝ հարցաքննության: Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, որ ծանոթ չէ, թե ինչ ապացույցներ կան, բայց ճիշտ չի համարում հիշյալ հոդվածով մեղադրանք առաջադրելու հանգամանքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել