
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցների բողոքի ցույցն ավարտվեց հաղթանակով
Այսօր առավոտյան Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի վարչական տարածքում շարունակվել են ԼՀԿ-ի շուրջ 200 աշխատողների և նրանց կանանց բողոքի ցույցերը` գլխավոր տնօրեն Մարտուն Հակոբյանի կողմից փետրվարի 17-ին ԼՀԿ-ի 13 աշխատողների աշխատանքից ապօրինի ազատելու համար:
Հիշեցնենք, որ վերոնշյալ աշխատողները ԼՀԿ-ի գլխավոր տնօրենի կողմից աշխատանքից ազատվել են փետրվարի 14-ին աշխատավարձի բարձրացման և կյանքի համար վտանգավոր աշխատատեղերում անվտանգության ապահովման պահանջ ներկայացնելուց հետո:
Կեսօրին` ժամը 13:00-ի սահմաններում, ԼՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարտուն Հակոբյանը իր աշխատասենյակում ընդունել է նույնպես աշխատանքից ազատված հարստացուցիչ ֆաբրիկայի զտիչավար, Ախթալայի ավագանու անդամ Սասուն Վարդումյանին: Քննարկումներից հետո ԼՀԿ-ի գլխավոր տնօրեն Մ. Հակոբյանը աշխատանքից ազատված 13 աշխատողներին վաղվանից թույլատրել է ներկայանալ աշխատանքի: Աշխատողների աշխատավարձի բարձրացման և կյանքի համար վտանգավոր աշխատատեղերում անվտանգության ապահովման ցուցարարների պահանջը Մարտուն Հակոբյանը խոստացել է լուծել առաջիկա երկու ամիսների ընթացքում:
Լուսանկարում` Մարտուն Հակոբյանը
Մեկնաբանել