
Ֆոլա՞տ, թե՞ ֆոլաթթու. Հանրային առողջապահության մարտահրավեր-2
Գոհար Ջրբաշյան
Վերջաբանի փոխարեն
«Ֆոլաթթվով հարստացումը: Երկսայրի թուր» շատ խորհրդանշական անվանումով այս հոդվածը` տպագրված ամերիկյան «Կլինիկական սնուցման և մետաբոլիկ խնամք» ամսագրում 2009թ., ներկայացնում է, որ կա կոնսենսուսային տեսակետ, ըստ որի` ֆոլաթթվի համալրումը առողջությանը բազմաթիվ օգուտներ է տալիս, որոնցից շատերը զգալի են իրենց ազդեցությամբ: Սակայն, նոր տվյալները ստիպում են մտածել, որ բնակչության վրա հավելյալ ֆոլաթթվի ազդեցությունը կարող է նաև բացասական լինել որոշակի զարգացման և դեգեներատիվ խանգարումների առումով: Ինչպես, օրինակ, ներկայումս մեծ ուշադրություն է կենտրոնացած հաստ աղիքի քաղցկեղի ռիսկի աճի մեջ ֆոլաթթվի դերին, իսկ կյանքի վաղ շրջանում վիտամինը կարող է նաև ազդեցություն ունենալ ինսուլին ռեզիստենտության վրա:
Անկասկած, վիճակները, որոնք ենթարկվել են ֆոլաթթվի ազդեցությանը, և́ բազմազան են և́ շատ՝ ճանաչողական անկման, կրծքագեղձի քաղցկեղի և անոթային հիվանդությունների վերաբերյալ մտահոգություններից սկսած` մինչև նախահղիության հարցերի, երբ մայրական ֆոլաթթվի մակարդակը կարող է փոխել պտղի ֆենոտիպը էպիմուտացիաների[1] միջոցով:
Ֆոլաթթվի մոլեկուլային սնուցման հարցում չափազանց խճճված և վճռական կենսաբանական կարևորությունը դժվարացնում է ամբողջ բնակչության մակարդակով դրա օգտագործումը որպես միկրոսնուցիչ, քանի որ այն ունի կենսաքիմիական ազդեցության չափազանց շատ ոլորտներ դրա հետևանքները ընդհանրացված ձևով կանխատեսելու համար: Բացի այդ, որոշ գեների շեղումներ և մի քանի այլ սնուցիչներ ինտերակտիվ գործոններ են կամայական նյութափոխանակության շղթայում: Հետևաբար, բնավ զարմանալի չէ, որ գիտական հանրությունը չունի ճշմարիտ համաձայնեցված տեսակետ (կոնսենսուս), թե արդյոք ողջ բնակչության սպառման համար սննդի պարտադիր հարստացումը տեղին է: Այսուհանդերձ, հարստացման կապակցությամբ ցանկացած վերջնական որոշում պետք է լավ հիմնավորված լինի գիտական փաստերով, այլ ոչ թե ելնի քաղաքական նպատակահարմարությունից [ 64 ]:
Վերոնշյալ հոդվածը գրվել է 2009թ.: Դրանից հետո ֆոլաթթվի վնասները հաստատող ապացուցողական բժշկության պատահական, կրկնակի-կույր, պլացեբո վերահսկվող մեթոդաբանության համաձայն` իրականացված համակարգված վերլուծությունների բազմաթիվ արդյունքներ են գրանցվել, որոնցից մի ծաղկաբույլ և թունաբանության (տոքսիկոլոգիայի) ու դեղագիտության որոշ գիտական արդյունքներ ներկայացվեց ձեր ուշադրությանը հոդվածի հիմնական բաժիններում՝ Հայաստանում ալյուրի հարստացման կապակցությամբ ողջամիտ որոշման հանգելուն աջակցելու նպատակով:
ՀավելվածՖոլատի որոշ պարենային աղբյուրներ
1) Որոշ սննդամթերքների մեջ ֆոլատի քանակը մատուցման չափաբաժնում, օրական պահանջի տոկոսը
|
մատուցման չափը |
մկգ / չափաբաժնում* |
oրական պահանջի % |
Տավարի լյարդ, շոգեխաշած |
3 ունցիա |
215 |
54 |
Սպանախ, խաշած |
½ բաժակ |
131 |
33 |
Սև աչքանի լոբի, խաշած |
½ բաժակ |
105 |
26 |
Ծնեբեկ, եփած |
4 ձողիկ |
89 |
22 |
Բրյուսելյան կաղամբ, խաշած |
½ բաժակ |
78 |
20 |
Լատուկ (հազար) կտրտած |
1 բաժակ |
64 |
16 |
Ավոկադո, հում, կտրատած |
½ բաժակ |
59 |
15 |
Սպանախ, հում |
1 բաժակ |
58 |
15 |
Բրոկկոլի, կտրատած, եփած |
½ բաժակ |
52 |
13 |
Մանանեխի կանաչի, կտրատած, խաշած |
½ բաժակ |
52 |
13 |
Կանաչ ոլոռ, խաշած |
½ բաժակ |
47 |
12 |
Լոբի, պահածոյացված |
½ բաժակ |
46 |
12 |
Գետնանուշ, չոր աղացած |
1 ունցիա |
41 |
10 |
Ցորենի սաղմ |
2 թեյի գդալ |
40 |
10 |
Խմորիչ (հացի) |
¼ թեյի գդալ |
23 |
6 |
Տոմատի հյութ, պահածոյացված |
¾ բաժակ |
36 |
9 |
Ծովախեցգետին |
3 ունցիա |
36 |
9 |
Նարնջի հյութ |
¾ բաժակ |
35 |
9 |
Շաղգամ կանաչի, խաշած |
½ բաժակ |
32 |
8 |
Նարինջ, թարմ |
1 փոքր |
29 |
7 |
Պապայա, հում |
½ բաժակ |
27 |
7 |
Բանան |
1 միջին |
24 |
6 |
Ձու, ամբողջ, ամուր խաշած |
1 մեծ |
22 |
6 |
Կանտալուպա տեսակի սեխ, հում |
1 սեպ |
14 |
4 |
Ձուկ, եփած |
3 ունցիա |
12 |
3 |
Կաթ, 1% յուղ |
1 բաժակ |
12 |
3 |
Տավարի միս, 85% անյուղ, եփած |
3 ունցիա |
7 |
2 |
Հավի կրծքամիս, տապակած |
½ կրծքամիս |
3 |
1 |
Աղբյուր. Selected Food Sources of Folate and Folic Acid. http://ods.od.nih.gov/factsheets/Folate-HealthProfessional/#h3
* 1 չափաբաժին (բաժակ). 1 բաժակ = 8 oz (ունցիա) ≈ 240 միլիլիտր, այսինքն քառորդ լիտրից պակաս ծավալ
1 ունցիա ≈ 28,35 գրամ (3 ունցիան ≈ 85 գրամ)
2) Որոշ սննդամթերքների մեջ ֆոլատի քանակը մատուցման չափաբաժնում, կալորիականությունը, օրական պահանջի տոկոսը
Սննդամթերք |
Մատուցման չափը |
Կալորիա |
Մկգ |
oրական պահանջի % |
Ոսպ |
1 բաժակ |
229.7 |
358.38 |
90 |
Ասպարագուս |
1 բաժակ |
39.6 |
268.20 |
67 |
Սպանախ |
1 բաժակ |
41.4 |
262.80 |
66 |
Շաղգամի ճավ/կանաչի |
1 բաժակ |
28.8 |
169.92 |
42 |
Բրոկոլլի |
1 բաժակ |
54.6 |
168.48 |
42 |
Բազուկ |
1 բաժակ |
74.8 |
136.00 |
34 |
Լատուկ/հազար (Romaine) |
2 բաժակ |
16.0 |
127.84 |
32 |
Չինական կաղամբ (Bok Choy) |
1 բաժակ |
20.4 |
69.70 |
17 |
Ծաղկակաղամբ |
1 բաժակ |
28.5 |
54.56 |
14 |
Մաղադանոս |
½ բաժակ |
10.9 |
46.21 |
12 |
Պտավոր լոբի (Գորիսի) |
1 բաժակ |
244.5 |
294.12 |
74 |
Սիսեռ |
1 բաժակ |
269.0 |
282.08 |
71 |
Սև լոբի |
1 բաժակ |
227.0 |
256.28 |
64 |
Սպիտակ լոբի |
1 բաժակ |
254.8 |
254.80 |
64 |
Կարմիր լոբի |
1 բաժակ |
224.8 |
230.10 |
58 |
Բրյուսելյան կաղամբ |
1 բաժակ |
56.2 |
93.60 |
23 |
Կանաչ ոլոռ |
1 բաժակ |
115.7 |
86.78 |
22 |
Քաղցր պղպեղ |
1 բաժակ |
28.5 |
42.32 |
11 |
Կանաչ լոբի |
1 բաժակ |
43.8 |
41.25 |
10 |
Նեխուր |
1 բաժակ |
16.2 |
36.36 |
9 |
Կաղամբ |
1 բաժակ |
43.5 |
36.00 |
9 |
Դդմիկ, պատիսոն (Summer Squash) |
1 բաժակ |
36.0 |
36.00 |
9 |
Ելակ |
1 բաժակ |
46.1 |
34.56 |
9 |
Պոմիդոր |
1 բաժակ |
32.4 |
27.00 |
7 |
Պրաս սոխ (Лук-порей) |
1 բաժակ |
32.2 |
24.96 |
6 |
Ֆենհել |
1 բաժակ |
27.0 |
23.49 |
6 |
Լուսնաձև լոբի (Lima Beans) |
1 բաժակ |
216.2 |
156.04 |
39 |
Չորացրած ոլոռ |
1 բաժակ |
231.3 |
127.40 |
32 |
Ավոկադո |
1 բաժակ |
240.0 |
121.50 |
30 |
Գետնանուշ |
¼ բաժակ |
206.9 |
87.60 |
22 |
Արևածաղկի սերմեր |
¼ բաժակ |
204.4 |
79.45 |
20 |
Քինոա (Quinoa) |
¾ բաժակ |
222.0 |
77.70 |
19 |
Դդումիկներ (Winter Squash) |
1 բաժակ |
75.8 |
41.00 |
10 |
Նարինջ |
1 միջին |
61.6 |
39.30 |
10 |
Կանտալուպ սեխ |
1 բաժակ |
54.4 |
33.60 |
8 |
Սոխ |
1 բաժակ |
92.4 |
31.50 |
8 |
Չինական կանաչ կաղամբ (Collard Greens) |
1 բաժակ |
62.7 |
30.40 |
8 |
Արքայախնձոր |
1 բաժակ |
82.5 |
29.70 |
7 |
Արքայամորի (малина) |
1 բաժակ |
64.0 |
25.83 |
6 |
Գազար |
1 բաժակ |
50.0 |
23.18 |
6 |
Բազուկի ճավ//փրերը |
1 բաժակ |
38.9 |
20.16 |
5 |
Սունկ (Crimini) |
1 բաժակ |
15.8 |
18.00 |
5 |
Կիվի |
1 միջին |
42.1 |
17.25 |
4 |
Խուճուճ կաղամբ (Kale) |
1 բաժակ |
36.4 |
16.90 |
4 |
Շվեյցարական ճակնդեղ (Swiss Chard) |
1 բաժակ |
35.0 |
15.75 |
4 |
Սունկ (Shiitake) |
½ բաժակ |
40.6 |
15.22 |
4 |
Ռեհան |
½ բաժակ |
4.9 |
14.42 |
4 |
Սմբուկ |
1 բաժակ |
34.6 |
13.86 |
3 |
Մանանեխի ճավ/փրերը |
1 բաժակ |
36.4 |
12.60 |
3 |
Լիմոն և լայմ |
¼ բաժակ |
13.4 |
12.20 |
3 |
Աղբյուր. World's Healthiest Foods ranked as quality sources of folate
http://www.whfoods.com/genpage.php?tname=nutrient&dbid=63#foodchart
[1] էպիմուտացիա – գեների արտահայտման (էքսպրեսիայի) ժառանգական փոփոխություն, որը փաստացի չի փոխում ԴՆԹ բազային զույգերի հաջորդականությունը:
Մեկնաբանել