HY RU EN

Աբստրակտ լուսանկարների ցուցահանդես՝ Երևանի պատմության թանգարանում

Այսօր Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ազդակ» օրաթերթի լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի աբստրակտ լուսանկարների ցուցահանդեսի բացումը:

Հեղինակը ներկայացրել է վերջին 3 տարիներին արված լուսանկարները: Վերջիններս վերնագրեր չունեն: Գ. Փանոսյանն ասաց, որ լուսանկարների անվանումները կտան մարդիկ՝ իրենց տեսածին ու ու զգացածին համապատասխան:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչ մարտի 9-ը: