HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակում են տուգանել ջավախքցիներին

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների համակարգող Արտակ Գաբրիելյանը, ով այսօր է եկել Ջավախքից, ասում է, որ ՀՀ կամ օտարերկրյա այլ քաղաքացիություն ունեցող ջավախքցիներին շարունակում են տուգանել սահմանին միգրացիոն կանոնները խախատելու համար: Այդ մասին Արտակ Գաբրիելյանը հայտարարեց այսօր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնած երիտասարդական համաժողովի ընթացքում:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 1-ից վրացական կողմը սկսել է կիրառել միգրացիոն նոր կանոնները, որոնք բխում են ԵՄ-ի հետ Վրաստանի ստորագրած Ասոցացման համաձայնագրից: Նախկին 390 օրվա փոխարեն այժմ օտարերկրացիները կարող են 180 օրվա ընթացքում երկրում գտնվել 90 օր: Իսկ ջավախքցիների զգալի մասը ՌԴ արտագնա աշխատանքի գնալու համար դարձել է ՀՀ քաղաքացի, և այժմ «օտարերկրացի» է համարվում:

Արտակ Գաբրիելյանը նշեց, որ մեկ ամիս առաջ ընդհանրապես դադարեցված էր ժամանակավոր կացության և քաղաքացիության տրամադրումը Վրաստանում ապրող ջավախքցիների և այն մարդկան համար, ովքեր ունեին հայկական կամ ռուսական անձնագրեր:

Այդ հարցի առնչությամբ Վրաստանի խորհրդարանի երեք հայազգի պատգամավորները հանդիպել են Վրաստանի արդարադատության նախարարի հետ: Չնայած նախարարը մեծ խոստումներ էր տվել հայազգի պատգամավորներին, խնդիրը դեռևս կաղ վիճակում է: «Ամենակարևոր ձեռքբերումը եղավ այն, որ սեպտեմբերից երկիր մտած քաղաքացիների ժամկետը, որը լրանում էր մինչև մարտի 1-ը, տեղափոխեցին մինչև հուլիսի 1-ը: Բայց այսօր, ցավոք սրտի, ես սահմանի վրա նորից ականատես եղա տուգանքների, որովհետև այդ օրենքն, ասացին մեզ չի հասել և չի գործում»:

Արտակ Գաբրիելյանը նշեց, որ որքան խնդիր ջավախքցիներն ունեն Վրաստանի իշխանությունների հետ, պակաս խնդիրներ չկան նաև Հայաստանի իշխանությունների հետ: Հայաստանի իշխանությունները, ըստ Գաբրիելյանի, պետք է պարտականություն ստանձնեն, որպեսզի ստեղծված միջկառավարական և միջպետական հանձնաժողովներընմանատիպ  խնդիրները պահեն իրենց օրակարգում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter