HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարն ընդունեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախապատրաստական հարցերով կոմիտեի ներկայացուցիչներին

Մարտի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց այս տարվա աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների 31-րդ համաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամներին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ուսման Պայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի՝ որպես ֆրանկոֆոն ընտանիքի ակտիվ անդամի համար մեծ պատիվ և, միևնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն է հյուրընկալել 80 երկրների պատվիրակություններ՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի առիթով։ Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ ԱԳՆ ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության միջև սերտ համագործակցությամբ նախարարական համաժողովը կկազմակերպվի ու կանցկացվի բարձր մակարդակով։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կոմիտեի ներկայացուցիչները վստահեցրին, որ կանեն առավելագույնը՝ աջակցելու համաժողովի լավագույնս կազմակերպման և բարեհաջող ընթացքը ապահովելուն ուղղված Հայաստանի ջանքերին։

Զրուցակիցները քննարկեցին նախարարական համաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Ուսման Պայը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ համաժողովի անցկացման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter