
Վարչապետի «հատուկ չվերթով» այցը Քուվեյթ արժեցել է 23.5 մլն դրամ
Մարտի 11-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով գտնվում էր Քուվեյթում: Այդ օրը վարչապետի գլխավորած պատվիրակության Երևան-Էլ Քուվեյթ, մարտի 12-ին` ԷԼ-Քուվեյթ- Շարմ Էլ Շեյխ և մարտի 14-ին` Շարմ Էլ-Շեյխ-Երևան ուղղությամբ 8 ժամ 10 րոպե տևողության թռիչքն արժեցել է 23.500.000 դրամ:
Նշենք, որ «հատուկ չվերթի» ծառայությունը մատուցել է «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն` A319 701 մոդելի ինքնաթիռով: Կառավարության աշխատակազմը նշված պայմանագիրը կնքել է մարտի 9-ին:
Վարչապետը սիրում է «հատուկ չվերթներով» ճանապարհորդել: Հիշեցնենք, որ վարչապետի փետրվարի 5-ի երկօրյա աշխատանքային այցը Մոսկվա դարձյալ թանկ էր նստել Հայաստանի հարկատուների վրա: Այդ դեպքում էլ մոտ 5 ժամանոց թռիչքն արժեցել էր 25.800.000 դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել