
Հայաստանը շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը
Երեկ կայացան «Եվրո-2016»-ի ընտրական I խմբի Ալբանիա-Հայաստան եւ Պորտուգալիա-Սերբիա հանդիպումները: Երկուսում էլ գրանցվեց 2-1 հաշիցը՝ հօգուտ դաշտի տերերի:
Հիշեցնենք, որ այս խմբում բացի նշված թիմերից ընդգրկված է նաեւ Դանիայի ընտրանին, որը երեկ, սահմանված կարգի համաձայն, ուժերը չափեց եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ Ֆրանսիայի հավաքականի հետ, որն ազատված է ընտրական հանդիպումներից: Ֆրանսիացիները հաղթեցին 2-0 հաշվով:
Այսպիսով՝ I խմբի բոլոր թիմերն անցկացրել են 4-ական հանդիպում: Պորտուգալիան վաստակել է 9, Դանիան ու Ալբանիան՝ 7-ական, Սերբիան ու Հայաստանը՝ 1-ական:
Գալիք տուրը կկայանա հունիսի 13-ին: Հայաստանը կընդունի Պորտուգալիային, Դանիան՝ Սերբիային:
«Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն 9 ընտրական խմբերում առաջին երկու տեղը զբաղեցրած թիմերը, ինչպես նաեւ երրորդ տեղի թիմերից լավագույն արդյունքն ունեցողը: Երրորդ տեղ զբաղեցրած մյուս 8 թիմերը փլեյ-օֆում կվիճարկեն մնացած 4 ուղեգրերը: 23 երջանիկներին վերջում կմիանա Ֆրանսիան:
Մեկնաբանել