HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անդրադարձ Ալավերդու բժշկական կենտրոնի պարզաբանմանը

«Հետքի» «Քաղցկեղային և նախաքաղցկեղային հիվանդացության  շարունակական աճ Ալավերդիում. թվերը սարսափելի են» հոդվածի առնչությամբ Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը իր պարզաբանման մեջ  հայտնել է, թե թղթակիցը սխալ մեկնաբանություններ է արել 2014թ.-ին համայնքի բյուջեի 6,6 մլն դրամ ներդրումով բժշակական կենտրոնի կողմից 550 կանանց կրծքագեղձի բժշկական զննության ցուցանիշները ներկայացնելիս: 

Հիշեցնեմ, որ բժշկական զննության ցուցանիշները մեզ հաղորդել են ծրագրի պատվիրատու Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, բժշկական կենտրոնի  փոխտնօրեն, բժշկական զննության հանձնաժողովի նախագահ  Սերոբ Նազարեթյանը և կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, կանանց կոնսուլտացիայի վարիչ Ռոզա Մաճկալյանը: Երեք աղբյուրներն էլ հաղորդել են նույն թվերը: Դրանք են` չարորակ ուռուցք` 8, ֆիբրոադենոմա՝ 20, կիստոզ փոփոխություն`29, ֆիբրոկիստոզ փոփոխություն`85, լիմֆոադենոմա` 3, պապիլոմա` 2 և մաստոպաթիա ախտորոշվել է 404 կանանց կրծքագեղձում: Հոդվածում տեղ գտած մեկնաբանությունները պատկանում են  բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ս. Նազարեթյանին,  մանկաբարձ-գինեկոլոգ  Ռ. Մաճկալյանին և ուռուցքաբան Հ.Միքայելյանին: Ստեփան Մոսինյանի պարզաբանումը «Հետքում»  հրապարկվելուց երեք օր առաջ  550 կանանց կրծքագեղձի բժշկական զննության արդյունքների մասին բժշկական կենտրոնից  մեզ հաղորդած  թվերը  համեմատել ենք կենտրոնի կողմից  Լոռու մարզպետարանի առողջապահության վարչություն ներկայացված 550 կանանց  կրծքագեղձի  բժշկական զննության թվերի  հետ:  

«Մեզ ընդամենը մի քանի օր առաջ բժշկական զննության մասին Ալավերդու բժշկական կենտրոնի կողմից հաղորդվել են հետևյալ թվերը` չարորակ ուռուցք`8,  ֆիբրոադենոմա `20, կիստոզ փոփոխություն` 29, ֆիբրոկիստոզ փոփոխություն `85, պապիլոմա 2, լիմֆոադենոմա`3,  խառը մաստոպատիա` 104 , խառը  դիֆուզ վիբրոզ մաստոպատիաներ և դիֆուզ  գեղձային փոփոխություններ  299-ը»,- հայտնեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ  Սամվել  Լամբարյանը:

Պարզվում է, Ստեփան Մոսինյանը մեզ հաղորդած 550 կանանց մոտ ախտորոշված 404 խառը մաստոպատիաների թիվը մասնատել է 2 մասի`այդ թվում  խառը մաստոպատիա`104 և  խառը  դիֆուզ –վիբրոզ մաստոպատիաներ և դիֆուզ գեղձային փոփոխություններ` 299-ը, որոնց գումարը կազմում է  403, մեզ հաղորդված 404 թվի դիմաց:  Վերադառնալով հոդվածում հրապարակված Ալավերդու բժշկական կենտրոնի ուռուցքաբանական կաբինետում 2014թ.-ին հաշվառված 733 քաղցկեղային հիվանդների թվին, ապա  հայտնում ենք, որ բժշկական կենտրոնի կողմից  ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացրած և վարչական վիճակագրական հաշվետվության համաձայն  594 չարորակ ուռուցքներով հիվանդները դրանք տարեվերջին կենդանի մնացած հիվանդներն են:  

2014թ-ի չարորակ ուռուցքով հիվանդների թիվը ամբողջական ունենալու համար տարեվերջին մնացած 594 քաղցկեղով հիվանդների թվին մենք գումարել ենք հաշվառվածներից 2014թ.-ի ընթացքում մահացած 139  հիվանդների թիվը: Դրանց գումարն էլ` 733 է, որը կազմում է 2014թ.-ին բժշկական կենտրոնի ուռուցքաբանական կաբինետում հաշվառված չարորակ ուռուցքով հիվանդների ամբողջ թիվը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter