HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատերազմից վերադարձած հետախույզը. 20 տարի բանտում». (տեսաֆիլմի նոր տարբերակը)

«Պատերազմից վերադարձած հետախույզը. 20 տարի բանտում»  տեսաֆիլմն արդեն պատրաստ էր, երբ ԱՆ քրեակատարողական վարչությունից ստացանք թույլտվություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նկարահանելու Ղարաբաղյան պատերազմի մասնակից, ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանին: Ուստի «Հետքի» պատրաստած տեսաֆիլմը, որը պատմում է 20 տարի անազատության մեջ գտնվող հետախույզի մասին, փոփոխել ենք՝ ներառելով նաև հատվածներ դատապարտյալի հետ ունեցած մեր զրույցի տեսագրությունից:

Հիշեցենք, որ տեսաֆիլմը նվիրված է Սողոմոն Քոչարյանի դստեր՝ Սյուզաննա Քոչարյանի հիշատակին, ով 2014 թ.-ի մարտի 1-ին ինքնասպան եղավ` չգտնելով ապրելու հույս:

Մեկնաբանություններ (6)

ani
Ահավոր է, կարծես բոլորս ենք ցմահ դատապարտված. Հարգելի Զարուհի ֆիլմում ուզում էի լսել որևէ պաշտոնյայի (ներկա կամ նախկին, կարևոր չէ) տեսակետ այս հրեշավոր դատավճիռների վերաբերյալ, կարող է մարդկային լոգիկա ունեցողը բացատրի, թե այս մարդկանց ցմահ դատապարտելը ինչ իմաստ ունի, ի վերջո ում է ձեռնտու, ովքեր են կանգնած էս ամենի հետևում?
ՀԱՅՈՒՀԻ
Ախր, հարգելի և սիրելի Զարուհի ջան, մեր պետական այրերը չեն ուզում մի դրական քայլ անել, նրանք բոլոր հնարավոր ձևերով մեր ժողովրդին կործանում են, սա անկախություն չեղավ մեր գլխին այլ պատուհաս, սիրտս մռմռում է մեր կորուստների համար, իսկ մեր որոշում ընդունողները զբաղված են միայն իրենց ու իրենց ժառանգների կյանքն ապահովելով մեր բոլորիս հաշվին։ Ոն՞ց հավատամ դրական ելքին, երբ մեր բոլոր հույսերը խորտակում են անխիղճները, երբ տեսնում ես, որ ոչ մի նորմալ դեմք չկա ղեկավարներիդ մեջ, բոլորը լիսկաների ու նրա հանցագործ զավակի դեքմի արտահայտությւոնն ունեն։ Ես շատ եմ ցավում, հիմա էլ գրում եմ ու լացում եմ, որ անզոր եմ, որ ապրում եմ աշխարհի ամենաանարդար աշխարհում ու ձեռիս բան չկա, եթե պետք է գամ ինձ վրա բենզին լցնեմ ու վառեմ ու դրանով մեր երկրում արդարություն կհաստատվի, պատրաստ եմ անել, ոչինչ, ես ջանդամ ես լավ կյանք եմ ունեցել ու ինձ համար սարսափելի է տեսնել, որ կյանքը Հայաստանում էսքան գնալով վատացավ, որ էսքան արժանավոր ու անմեղ մարդու պիտի տեռոր անեն իսկ անարժանները կյանքը վայելեն։ Գրկում եմ ձեզ, հարգելի Զարուհի Մեջլումյան, շարունակեք ձեր աստվածահաճո և մարդահաճո գործը, ես էլ գնամ վալերիան խմեմ, որ իսկականից չմեռնեմ ՀՀ անարդարադատության պատճառով... Սողոմոնին ասեք, որ էսքան դիմացել է, թող էլի դիմանա, ես միշտ կաղոթեմ նրա ու մյուսների համար
liana
Հարգելի Զարուհի, թող Աստծո օրհնությունը Ձեզ վրա լինի, իսկ Սողոմոնի ու Մհերի համար չենք դադարում աղոթել, համբերություն նրանց
Մարգարիտա
Արդարադատությւոն չի, այլ ծաղրուծանակ, խաղք ու խայտառակություն, օլիգարխներին սպասարկող դատարանների տնազ, մեկը լինի մեր դատավորներին ու դատախազներին դատի, քանի ճակատագիր կա նրանց խղճների վրա
Զարուհի
Հարգելի Հայուհի, պարբերաբար կարդում եմ Ձեր մեկնաբանությունները: Ճիշտ եք, անգամ ամենաանտարբեր մարդուն կարող է ցնցել այս ողբերգական պատմությունը: Բայց այս ու նմանատիպ այլ պատմություններ խնամքով թաքցրել են քաղաքացիներից: Այս գործերը դատարանների արխիվում տարիներով փակված են մնացել: Հասարակության աչքին էլ ներկայացրել են, դե սարսափելի հանցագործների ենք պահում, չէ՞ որ նրանց մահապատժի ենք դատապարտել: Բայց քրեական գործերի, համարների, ինչ-որ թվերի հետևում մարդկային կյանքեր են: Դրանք պարզապես փոշու տակից հանել ու մարդկանց ցույց տալ է պետք: Համառորեն առաջ շարժվել է պետք: Ու գործի դրական ելքին հավատալ է պետք:
ՀԱՅՈՒՀԻ
Ես հիմա կմեռնեմ ու իմ կոմենտարիաները էլ չեք կարդա Հետքում.... ես էլ չեմ դիմանում, էս իշխանությունները ինչ քար սիրտ ունեն, որ էս ամեն ինչի մասին գիտեն ու դիմանում են, էսքան անխիղճ կարելի է լինե՞լ, թող չորանա այն ձեռքը, որ այս արժանավոր մարդուն ցմահ բանտարկել է..... վայ, էս ինչ ահավոր է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։