
Հովիկ Աբրահամյանի որդին առաջադրվել է Արտաշատի քաղաքապետի թեկնածու
Հունիսի 7-ին 9 մարզերի մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Արդեն առաջադրվում են թեկնածուները: Արտաշատ քաղաքում այդ օրը ևս համայնքապետ են ընտրելու: Արտաշատում առաջադրված թեկնածուներից մեկը վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է` Արգամ Աբրահամյանը: Վարչապետի որդու թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը:
Հովիկ Աբրահամյանը վաղուց էր ցանկանում որդուն դարձնել Արտաշատի քաղաքապետ: Մի քանի տարի է՝ նման խոսակցություններ էին շրջանառվում ՀՀԿ-ի կուլիսներում, սակայն հարմար պահ չէր լինում:
«Հետքն» անդրադարձել է Արգամ Աբրահամյանի գործունեությանը: Նա այժմ զբաղվում է բիզնեսով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել