HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգու հարկը. Լոսնելիուս

Արտագնա աշխատողների շահութահարկ վճարելու մասին օրենքի նախագիծը, որը հավանության արժանացավ ԱԺ-ում, ինչը շատ ակնկալելի էր, խմբի կարծիքով ուղակի աբսուրդ է, սակայն առավել աբսուրդային է հանրության վերաբերմունքը տվյալ օրենքին մասնավորապես և ԱԺ աշխատանքներին՝ ընդհանրապես:

Մեր հասարակությունում գրեթե ամբողջովին բացակայում է քաղաքական կառույցների նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը, մարդիկ շատ անտարբեր են իրենց երկրի կառավարության, իշխանության կատարած կամ չկատարած աշխատանքների նկատմամբ:

Եթե կառավարությունն ընդունում է մի որոշում, որը բացարձակ չի բխում ժողովրդի շահերից՝ մարդիկ փորձում են գտնել այդ որոշումը կամ օրենքը շրջանցելու ուղիներ:

Փողոցում քայլելիս լսում ես թե ինչպես են կանայք քննարկում, որ Ռուսաստանում գտնվող իրենց ամուսինները կարող են գումարն ուղարկել որևէ մեկի միջոցով և ոչ բանկերի:

ՀՀ-ում լիովին բացակայում է անհատի՝ որպես գերագույն արժեք հասկացությունը, մեր մոտ դեռ կոլեկտիվիզմի ժամանակաշրջանն է:

Եթե չկա քաղաքացիական ուժ՝ կառավարությունը ինչ որոշում էլ ցանկանա կընդունի:

Հիմա եկամտահարկի մասին օրենքն է, վաղը, գուցե օդի հարկ, մի օր էլ իրոք հոգու հարկ ենք տալու:

Մի քանի ամիս առաջ մենք ձայնագրեցինք մեր նոր երգերից մեկը՝ «Հոգու հարկը», որը իշխանությունների կողմից մանիպուլացիայի ենթարկվող մարդկանց մասին է, քանի որ այդ մարդիկ չեն գիտակցում իրենց ուժը, չգիտեն և ի վիճակի չեն պաշտպանել իրենց իրավունքները:

Հարգանքներով՝ Լոսնելիուս ռոք խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter