
Իրանի կենտրոնական բանկը «սառեցված հաշիվներից» ստացել է 4,9 մլրդ դոլար
Իրանի կենտրոնական բանկը ստացել է արտերկրի բանկերում սառեցված միջոցները տնօրինելու թույլտվություն:
«Իրանը ստացավ արտերկրի բանկերում սառեցված ակտիվների 1/3-ի վերջին տրանշը, համաձայն «վեցյակի» հետ ձեռք բերված ժամանակավոր համաձայնագրի»-, նշված է Իրանի կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ: Իրանի եւ արտաքին դիտորդների միջանկյալ համաձայնագրերով` երկրի կենտրոնական բանկը իր սառեցված միջոցներին մուտք է ստացել միջուկային ծրագրի նկատմամբ մի շարք սահմանափակումների դիմաց: Առաջին փուլում Իրանի կենտրոնական բանկը ստացել է մոտ 7 մլրդ դոլար: Վերջին տրանշը կազմում էր 4,9 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ Իրանին նավթի արտահանման դիմաց միջոցների հատկացման մասին որոշումը կայացվել է դեռեւս 2013 թ. Թեհրանի եւ «վեցյակի» (Բրիտանիա, Գերմանիա, Չինասատան, Ռուսասատան, ԱՄՆ եւ Ֆրանիա) միջեւ ձեռք բերված հաձայնությունից հետո: Համաձայնագիրը նախատեսում էր պատժամիջոցների մեղմացում` Իրանի կողմից միջուկային ծրագրի մասնակի դադարեցման դիմաց:
Սակայն այժմ Իրանի արտերկրի միջոցների մեծ մասը`( մոտ 100 մլրդ դոլար) շարունակվում է մնալ սառեցված: Այդ միջոցները հասանելի կդառնան միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը ստորագրելուց հետո միայն:
Մեկնաբանել