HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետո չէ. Հիմա՛

Էդգար Մարտիրոսյան

Հաճախ է ասվում, որ պատմությունը կրկնվում է:  Ըստ իս, այս հիմնավորումն իր մեջ պարունակում է խորհուրդ` ժամանակի ու տարածության մեջ պատմության բարդ ու մանրազնին վերլուծության: Սակայն իրականում,  մենք ավելի շատ հակված ենք կրկնելու մեր նայխնյաց սխալները՝ կրկին ու կրկին անտեսելով անցյալի նախատինքը: Ըստ էության, ինձ թվում է, մեր հավաքական հիշողություն անխուսափելիորեն տեղի է տալիս ի վերջո: Վերը նշվածն, ավելին քան երբևէ, արդիականն է հնչում մեր դեռատի Հանրապետության ներկայիս քաղաքական ասպարեզի վերաբերյալ: Սոսկ երկու տասնամյակ է անցել անկախացումից: Սակայն, ոչ երկար այս ժամանակահատվածում շարունակ թույլ տրվող սխալներն ու դրանցից դասեր չքաղելը ոչնչացնում  են արձանագրված համեստ առաջընթացը:

Քոչարյանի վերելքը դեպի իշխանության գագաթ սկիզբ դրեց ուժային կենտրոնացման  ագրեսիվ մի ժամանակաշրջանի, երբ ցանկացած օրինավոր դիմադրություն  իշխանությանն ու իշխանամետ ուժերին ոչնչացվում էր համակարգված կերպով՝ քաղաքական կամ այլ միջոցներով:  Ընկրկեցին նախագահին ու Հանրապետական կուսակցությանն ընդդիմացող բոլոր ուժերն ու դրան զուգահեռ շովինիստական ավազակապեությունը արագորեն  հզորացավ՝ հասնելով կլանող չափաբաժինների:  Եթե Տեր-Պետրոսյանի օրոք օրենսդիր մարմինը `թեև ոչ կատարյալ,  բայց գոնե որոշ չափով հավասարակշռված էր ընդդիմական ուժերի հետ, Քոչարյանի իշխանավարության տարիներին վերակազմավորվեց ըստ վերջինիս քմահաճույքի: Հաջորդող տարիների ընթացքում Ազգային Ժողովի ընդդիմադիր ուժը բախկացած էր լոկ Ժառանգություն կուսակցության սիմվոլիկ յոթ մանդատներից (ընհանուր 131-ից):

Ճահճացած այս իրավիճակը կտրուկ շրջադարձ ապրեց 2007-ին: Շուրջ մեկ տասնամյակ լռությունից հետո Տեր-Պետրոսյանի վերդարձը քաղաքական ասպարեզ ծնեց ազգային շարժման անսպասելի պոռթկում: Շարժումն իր ուժգնությամբ առաջինն էր 90-ականներից հետո և այն անսպասելի խուճապի մատնեց  իշխանավորներին: Քոչարյանի ավազակապետությունը անսպասելիորեն  հայտնվեց անելանելի դրութան մեջ: Հետևաբար, 2008-ի փետրվարի ընտրությունները միայն մեկ ելք կարող էին ունենալ, այլապես օլիգարխակերտ ավազակապետության վախճանն անխուսափելի էր:  Ընտրությունները կեղծվեցին և դրան ի պատասխան  Տեր-Պետրոսյանի կողմնակիցները խաղաղ բողոքի ցույցերով ելան փողոց: Եվ իհարկե, Մարտի մեկի սարսափելի իրողությունը միայն լայնացրեց ճեղքվածքը ժողովրդի ու վարչակարգի մեջև:

Նշածներիցս և ոչինչ նորություն չէ: Պարզապես ծանոթ իրողությունների հաշվետվություն, որը պետք էր որ ցանկալի փոփոխությունների խթան հանդիսանար Հայաստանի համար: Երեք տարի ու ամիսներ անց, 2008-ի շարժման հզոր ալիքից այսօր մնացել են լոկ վտակներ` բռնապետությունից ազատագրելու շարունակ հետաձգվող խոստումներով:  Մենք կարող ենք մեղադրել և մատնացաույց անել ամենքին: Սակայն այս օրհասական պահին ուղակի անհրաժեշտ է, որ բոլոր ընդդիմադիր ուժերը համախմբվեն, հատկապես (ըստ իս) էական նշանակություն ունեցողները՝ ՀԱԿ-ը, Ժառանգությունն ու «Սարդարապատը», և սկսեն մատնացույց անել իրենք իրենց:  Ես հավատում եմ, որ Սարգսյանի վարչակարգը հոգևարքի մեջ է: Միացյալ ընդդիմությունն այսօր ի զորու է լուրջ վտանգ հանդիսանալու Հայաստանն իր ոստային մեջ առած ավազակապետությանը, որն արդեն հույսը դրել է ճյուղավորման արդյունքում ընդդիմության թուլացման վրա:

Արդյոք ո՞րն է ելքը: Փաստն այն է, որ ՀԱԿ-ը շարունակ ջանքեր է գործադրում մյուս ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության եզրեր ստեղծելու ուղղությամբ, սակայն այն նախ պետք է վերանայի իր վատթարացած հարաբերություները որոշ նախկին անդամների ու համախոհների   հետ՝ հատկապես «Ժառանգության» ու «Սարդարապատի»: Էական գաղափարական տարբերությունները  վերը նշված հաստատություների միջև դառնում են չնչին ի համեմատություն այլընտրանքին, այն է անօրեն նախագահ ու  նրան թագադրող ավազակապետություն: Թեկուզ  կողմերը շարունակ պնդում են հակառակը, համաձայնությունը նրանց միջև ոչ միայն հնարավոր այլև հավանական է ,քանի դեռ նրանք ունեն նույն գերխնդիրը՝ազատագրել Հայաստանը այսօրվա անօրեն իշխանությունից:

Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքական ասպարեզ բորբոքեց ազգային շարժում, որը ժողովրդի ոգու ինքնաբուխ արձագանքն էր՝ ընդդեմ ժողովրդի վզին փաթաթվող անարդարությունների ճոպանի՝օրինազանց  իշխանությունների կողմից: Եվ ասյպիսով, Կարևոր է, որ ՀԱԿ-ն իր հերթին ընդունի այն գաղափարը, որ ընդդիմությունն այսօր չի կարող պատկանել որևէ մեկ կառույցի: Եթե ընդդիմությունն ուզում է իրոք տեսնի այսօրվա շարժման պտուղները, հարկավոր է, որ այն զերծ մնա որևէ մի կազմակերպության հարելուց : Ընդդիմության առջև՝որպես ամոբողջական մարմին, այսօր ծառացած է միայն մեկ հիմնախնդիր, այն է` կյանքի կոչել քաղաքական, հասարակական և տնտեսական բարեփոխումները: Իրականում ՀԱԿ-ը վերջնհանգույց չէ `այլ խողովակ, որով հոսում է ըմբոստացած մեծամասնության ձայնը:

Հարկ է, որ «Սարդարապատն» իր հերթին ըմբռնի , որ թեկուզ հանրությանը որպես ամբողջականություն հաճո են իրենց անբեկուն սկզբունքները, իրենք մնում են հիմնականում գաղափարախոսական ուղղվածություն ունեցող եզրային կազմակերպություն, որն ի վիճակի չէ ինքնուրույն սոցիալ-քաղաքականական նվաճումներ իրագործելու:

«Սարդարապատը» պետք է առնվազն ընդունի, որ Հայաստանի հասարակության մեծամասնական կարծիքը ավելի համահունչ է ՀԱԿ-ի որդեգրած մոտեցմանը սահմանադրական քաղաքական պայքարին, քան իրենց համառ պնդմանը դեպի հեղափոխական դիմադրության: Համապատասխան աջակցություն ունենալու դեպքում «Սարդարապատն» ի զորու կլինի ուժ հաղորդել ու ընդդիմության արմատներին, սակայն այն դատապարտված է գոլորշիացման, եթե շարունակի մերժել համագործակցելու հիմնական ընդդիմադիր շարժման հետ ՀԱԿ-ի գլխավորությամբ: Այս առումով, եթե «Սարդարապատը» շարունակի խաղալ ՀԱԿ-ի հեղինակության հետ` կասկածի տակ դնելով վերջինիս վստահելիությունը, այն անուղակիորեն կդառնա խանգարիչ հանգամանք: Արդյունքում, «Սարդարապատի» պատգամը կդադարի համահունչ լինելուց հասարակության կարծիքի հետ այնպես, ինչպես հնարավոր կլիներ հիմնական ընդդիմության հետ համագործակցելու դեպքում:

«Ժառանգությունը» շարունակում է մնալ միակ քաղաքական ուժը, որը պահանջվածի չափ սոցիալ-քաղաքական է իր էությամբ: Թեկուզ կառույցի հիմքը քաղաքական է, այն շարունակում է հարթակում պահել հանրության սոցիալական խնդիրները և նրա պատգամավորները հաճախ են բարձրաձայնում դրանք: Սակայն, «Ժառանգությունը» չի վայելում այն լայնածավալ աջակցությունը ժողովրդի կողմից ինչպես ՀԱԿ-ը և ավանդաբար ձախողել է փորձերն ալեկոծելու  հզոր ընդդիմադիր շարժում, իսկ ՀԱԿ-ն այդ արեց առանց այլևայլության: «Ժառանգությունը» նաև չունի ՀԱԿ-ի ամրապնդած քաղաքական հենքը: Փաստն այն է, որ այն ինչի հասել են Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը այս երեք տարիների ընթացքում, «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը ձախողել են տասնամյակ ի վեր՝ չնայած բարի մտադրություններին ու ներդրված ջանքին: Թեկուզ այն դեռևս վայելում է լայն հասարակայնություն որոշ ընտրատարածքներում, «Ժառանգությունը» չի գրանցի շոշափելի նվաճումներ, եթե չընդունի իր թերություններն ու վերջ դնի անջատողական քարոզչությանը (մասնավորապես ՀԱԿ-ի ու Տեր-Պետրոսյանի վերաբերյալ): Եվ վերջապես ողջունի ՀԱԿ-ի հաջողությունները:

Այս հոդվածը արդարացում չի տալիս (և նպատակադրված էլ չէ տալու) այս կազմակերպություններից   և ոչ մեկի առաքինություններին կամ թերություններին: Եվ, անկեղծ ասած, այդ առաքինություններն ու թերությունները այդքան էլ մեծ կարևորություն չունեն մեծ մասշտաբով հայացք նետելու դեպքում: Ժամանակն է, որ այս ուժերը մի կողմ դնեն մանրուքներն ու անձնական գժտություններն և սկսկեն երկխոսության իրենց տարբերակը: Ես հավատում եմ, որ համապատասխան քննարկումների ու բանակցությունների միջոցով հիմնական տարաձայնությունները ՀԱԿ-ի, «Սարդարապատի» և «Ժառանգության» միջև հնարավոր կլինի հարթել: Եթե նրանք համախմբվեն ու համաձայնվեն, որ իրենց տեսապատկերի Հայաստանը պարզապես չի կարող բարգավաճել Քոչարյան-Սարգսյան ղեկավարաոճի ներքո, և, որ վարչակարգի փոփոխությունը օրակարգի առաջատարն է, ուրեմն այլևս ոչ մի տրամաբանական խոչնդոտ չի կարող լինել ընդդեմ նրանց համագործակցության:

Այսօրվա օրինակը հանդիսանալու է այն հիմնաքարը, որի վրա որի վրա կառուցվելու է վաղվա մեր պետականությունը՝ հուսանք ներկայիս առաջնորդների հեռանալուց դեռ շատ երկար ժամանկա հետո: ճիշտ է, պատմությունը կրկնվում է:  Բայց երբ պատմությունից քաղված դասերը կօգնեն տեսնելու անցյալի վրիպումները, սխալները (հուսամ) կկրկնվեն ի վերջո, ոչ՝ անմիջապես:

 

Մեկնաբանություններ (14)

Andranik
dear HH, yes we were victorious in war with Azerbaijan, but that does not give the authority to Levon to sell all the factories in Armenia, I was in Armenia in 1993 & people call it the black year in Armenia, soon after the war people started to leave the country because they were jobless & unemployed, I have seen with my own eyes how the parts of the factories were smuggled out from Armenia in the buses that tourist from Iran would use, please don't cover up Levons ass, even today they are selling Armenia.
Andranik
Levon Terpetrosian is the biggest cheat of all times in Armenia, during his time as the first president of Armenia he sold all the factories in Armenia, with this fact most Armenians left Armenia cause most of them were jobless, more over who ever sits on the chair with some power in hand starts to rip the people as much as they can, bribery has become some thing very common in Armenia, the Mafia is another gang of cheats sucking the blood of the people,I don't know what is left in Armenia? Gogh goghec goghacav Astvac tesav zarmacav hahahhaha, no one asks levon where are the factories when you were the president of Armenia.
Grikor
Alex The only thing HAK is fighting for is 'Power'. They do not have it and they want it. They could care less about people .... They will gladly stop all demonstrations, if Sarkissian promises them 10-15 parliament seats.
Griko
Edgar: just wanted to provide some proof for my facts: The current socio-political and economic complication in Armenia are the legacy left by former president Levon Ter-Petrosian, said Hans-Jochen Schmidt, the German Ambassador to Armenia during a conference Tuesday organized by the Civilitas Foundation. Speaking at a conference entitled, “Assessing Independence in Armenia and the Region,” the German envoy said that Ter-Petrosian must personally accept responsibility for what happened during his term from 1994 to 1997. “I often hear how the first president criticizes elections and the current authorities during opposition rallies. I asked one of his advisors what he thinks about elections from 1994 to 1997 and he responded by saying that I have wrong information,” said Schmidt. The German envoy, however, said opposition criticism is justified, because there is an oligarchic state in Armenia, “But he has to remember that the foundation for such phenomena was established during his administration.”
Grikor
Edgar I am also impressed that you can 'write', but I am not impressed that you 'can not read'. I gave you 'fact's. Unfortunately they didn't teach that to you in America. Instead of arguing with the facts that I mentioned, you attacked me: 'I am impressed, though, that you can read with that mind.' I am still saying you are clueless, because you chose not to mention any of the facts I brought up. here they are again: It is fact that LTP rigged 1996 election and it is a fact that he brought the tanks to the street. It is fact that the kleptocracy started with LTP. It is fact that He fired his foreign minister Raffi Hovannisian for mentioning the Genocide in Istanbul. It is fact that he wanted to make major concessions to Azerbaijan It is fact that he banned the country's largest daily newspaper. (Yerkir) Now I will be willing to listen to you argue with these 'facts' A note to HH: I am stating the facts about LTP because the article tried to whitewash LTP's sins and blame everything on Sarkissian and Kocharian. We shouldn't forget that the kleptocracy system started under LTP. All 3 presidents are to blame for Armenia's problems. As we say: Ամէնն էլ թող իրենց յուղով տապկւէն
PMCranston
Mr. Martirosyan, Thank you for writing the article and thank you for your thoughts. However, I must disagree with you on one point: the Sargsyan regime is NOT on its last leg, unfortunately. Your concerns, therefore, are very much to the point. If the opposition parties or ANC does not develop a viable strategy soon, the existing situation will recreate itself, and perhaps in a more virulent strain.
Alex Sinanyan
Yes chem kartsum vor bolor batsasakan yerevuytneri skzbnaghbyure petk e veragrel Levon Ter Petrossianin.Yurakanchyur yerkir, vore 3,4 kam 5 tari yeghel e paterazmi mej, namanavand nor ankakhutyun dzerk berats yerkir, ayn el khorhrdayin miutyan kazmits, khaytnver ayd nuyn vijakum.Yerevi shatere chgiten vor atomakayane pakvets Moskvai kargadrutyamb minchev ankakhutyun hrchakele.Heto, vorkan yes hishum em Vrastanits yekogh gazatare grete amen shabat paytetsnum ein yev minchev ayd hatvatse veranorogum ein mi urish tegh ein vnasum.Yerevi khzvetsin bolor arevtrakan yev artadrakan kapere khorhrdayin yerkrneri het yev ayln, yev ayln.Aynpes vor jisht che amen inch bardel Levon Ter Petrossiani vra, verjapes 15 tari e arden yerkri gheke urish mardkants dzerkum e.Togh veratsnein ayd oligarkhik hamakarge.Bayts endhakarake ayn tsaghkets, bargavajets yev aysor yerkri harstutyune kutakvel e mi kani tasnyak mardkants yev nrants barekamneri dzerke yev hents nrank el yerkire tanum en kortsanman.Aysor miak uzhe vor zhoghovrdin hamakhmbel e ir shurje yev inch vor ban uzum e pokhel the HAKn e, mnatsatse(zharangutyun, dashnaktutyun yev ayln)parap khosum en miayn.
HH
Hena tesnum enq Hayastani glkhin inch khagher eq khaghum.
taigran
Es Amerikayi Levoni vkanern en ha hima mnacel miajn, bolory trel en sranq nor zrtnel en: Edgar Hayastany aystegh e, ete ban unes aselu ed yerkiry togh ari estegh: Enteghic khorhurdner taly enqan hesht e
HH
It is not even a problem, but indeed a tragedy, that reading this very reasonable article, nobody discusses it but use the opportunity to display their hatred towards LTP. What’s wrong with you, people? Now, Mr. Martirosyan, do you see why unification is not happening? Nobody said a word about Jharangutyun or Sardarapat, but everyone, including in the Facebook, tried to demonstrate their “bravery” of blind hatred once more and again and again. Simply because hating is more important for them than the country, the future, and even the past. Because saying things about LTP is allowed, it has been tested and secure. So, when they read about anything at all, they keep writing the same anti-logical, logic-offending things over and over. Այն հանգամանքը, որ այս խելամիտ, տրամաբանական, հարցեր արծարծող հոդվածը կարդալուց հետո ոչ ոք փորձ չի անում քննարկելու, այլ շարունակում են միայն Լևոնին վատաբանել, պարզապես ազգային ողբերգություն է: Նկատում եք, չէ՞, որ բառ իսկ չկա Ժառանգության կամ Սարդարապատի մասին (թեև պետք էլ չի, որ լինի, ինչպես նաև չպետք է լիներ ԼՏՊ-ի մասին/, բայց, ամեն անգամվա նման, նույնիսկ խոհարարական ռեցեպտի մասին հոդվածի առիթը գործածվում է՝ Լևոնին հայհոյելու համար: Ոնց որ ուղեղների մեջ ճիճու ընկած լինի: Եվ դա արվում է սոսկ այն պատճառով, որ ատելն իրենց համար ավելի կարևոր է, քան այն խնդիրը, թե ի՞նչ անել՝ այս վիճակից դուրս գալու համար. պարզ ասած՝ քան Հայաստանն ու իրենց իսկ ապագան:
karen
Ekeq bolors sksenq haykakan harceri shurj angleren xosel!
Edgar Martirosyan
Hagop and Grikor. You'd do best to take a page from HH. He presented solid arguments for his position. You two, on the other hand, attacked me personally. Grikor, you particularly need no response. Your comments do justice as to who's really clueless. I am impressed, though, that you can read with that mind.
HH
Hagop, there were no dark days: there was WAR. Remember? And, a victorious one. Did you ever think about the fact that Levon not only liberated Artsakh, but doubled its size? How come you think he was selling out? simple logic would have led anyone to think that those who slender and curse the victorious leader are those who didn't want Armenia to win. How many times and where did you see any country, but especially a collapsed one (from both the collapse of the soviet economy and 1988 earthquake), to win a war with an enemy 4 times bigger than she and still have electricity all the time, probably for those who wanted so badly to watch TV at that time. I don't know a family of freedom fighters who complained about the days with no or little electricity. All complaining is done by those who themselves are complainable.
Grikor
So I guess Hetq just prints articles from any clueless individuals as long as they are pro-LTP. The writer forgets to mention that the root of all the chauvinistic kleptocracy and oligarchy is (and was) Levon TP. Most of the people in charge of the government today are from Levon's clan. The writer forgets to mention that the so called 'peaceful protesters' looted stores and fired guns at the police. The writer forgets to mention that LTP deployed tanks to the streets of Yerevan to quell protests over his election fraud. The only reason there were no casualties in 1996 was because then Armenia had a responsible opposition leader who instead of agitating the situation defused it (unlike LTP in 2008). How easily we forget (or choose to forget). It would be beneficial for the author to study some history before writing a new article for hetq.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter