
Ֆրանսահայ գործչին թույլ չտվեցին մուտք գործել Հայաստան
Հիմնադիր խորհրդարանի քարտոսւղարության հայտարարություն է տարածել Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանի՝ Հայաստան մուտքն արգելելու վերաբերյալ:
Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ երեկոյան Երևան ժամանած ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին (ըստ ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթի՝ Ջեան-Բապտիստե Օզկիրիսյան) թույլ չեն տվել մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք: Շանթ Ոսկերչյանը հայտնի է որպես ռեժիմի հանցավոր գործողությունների, իսկ վերջին շրջանում՝ հատկապես Հիմնադիր խորհրդարանի անդամների ապօրինի կալանավորման դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ղեկավար և ակտիվ մասնակից: Նա նաև Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր է: Երևան ժամանելու պահից առանց որևէ պատճառաբանության նրա ձեռքից վերցրել են ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը, ինչպես նաև ֆրանսիական անձնագիրը: Ամբողջ գիշերվա ընթացքում նրան պահել են սահմանային գոտում և չեն տեղեկացրել իր մուտքն արգելելու պատճառների մասին: Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ նրան իր կամքին հակառակ հետ են ուղարկում Ֆրանսիա Երևան-Փարիզ 08:40-ի չվերթով:
«Ստալինյան մեթոդներով իրականացվող քաղաքական հալածանքի և խտրականության միջոցով հային իր Հայրենիքից հեռացնելու այս հերթական ազգադավ քայլը ոչ մի այն պետք է ծանր հիշողություններ արթնացնի մեր հայրենակիցների շրջանում, այլև պետք է դառնա համախմբվելու և հանցավոր ու ապազգային ռեժիմին հեռացնելու ևս մեկ շարժառիթ»,-իր հայտարարության մեջ գրել է Հիմնադիր խորհրդարանը:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել