
150 մլն դրամով ոտիկանության կարիքների համար դետեկտիվ ու ֆիլմաշար է պատրաստվում
ՀՀ ոստիկանության պատվերով Հանրային հեռուստաընկերությունը նկարահանում է «Իմ բանակը» խորագրով թվով 14 ֆիլմ` յուրաքանչյուրը 26 րոպե տևողությամբ, ինչպես նաև երևանյան դետեկտիվ պատմություններ` բաղկացած 16 մասից:
Ոստիկանության կարիքների համար կինո և տեսաֆիլմերի պատրաստման ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվել է այս տարվա մարտի 16-ին, որի արժեքը կազմում է 150 մլն դրամ:
«Հ1»-ն ու ոստիկանությունը պայմանագրով հստակեցրել են, որ ««Իմ բանակը» նախագծի հիմնական նպատակն է պատկերել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հզոր իրականությունը: 14 հաղորդումներից բաղկացած այս ֆիլմաշարը հայ և միջազգային լայն հանրությանը կներկայացնի մեր բանակի ինչպես տեխնիկական և ֆիզիկական կարողությունները, այնպես էլ հայ ռազմիկի մարտական ոգին»,- գրված է պայմանագրում:
Ինչ վերաբերում է դետեկտիվ ֆիլմաշարին, կողմերը պայմանավորվել են, որ ֆիլմաշարը զերծ է լինելու գողական «պարզաբանումներից», ժարգոնից, իրադարձությունների անհեթեթ զարգացումներից, իրավապահի կերպարի աղավաղումներից:
Նշենք, որ պայմանագրի կնքման պահին ոստիկանությունը գումար չի ունեցել և պարտավորվել է 150 մլն դրամը Հանրային հեռուստաընկեևությանը վճարել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացվելու դեպքում: Մայիսի 4-ին կողմերի միջև ստորագրվել է համաձայնագիր, որով ոստիկանությունը պարտավորվել է գումարը վճարել 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել