
Հայաստանում բնակարանների գներն ապրիլին չեն փոխվել. Կադաստր
Այս տարվա ապրիլին Հայաստանում բնակարանների գները չեն փոփոխվել: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է այս տարվա ապրիլ ամսվա ցուցանիշները:
Ըստ Կադաստրի՝ 2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է բնակարանների և բնակելի տների առքուվաճառքի 3318 գործարք՝ 27.6%-ով պակաս 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Մայրաքաղաքում բնակարանների նկատմամբ պահանջարկը նվազել է։ Մասնավորապես առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 31.6%-ով, հատկապես բազմաբնակարան շենքերի պարագայում։ Այս տարվա առաջին եռամսյակում Երևանում կնքվել է բնակարանների առքուվաճառքի 1493 գործարք՝ 34.5%-ով պակաս նախորդ տարվա ցուցանիշից։ Այդուամենայնիվ, որքան էլ տարօրինակ է, պաշտոնական վիճակագրությունը գնային տատանումներ չի ֆիքսել: Ստորև ներկայացնում ենք Կադաստրի գնային վիճակագրությունը.
Մեկնաբանել