
Ստամբուլում հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ)
Այսօր Թուրքիայի 5 քաղաքներում (Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Դիարբեքիր, Բոդրում) Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններից գլխավորը տեղի ունեցավ Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, որտեղ շուրջ 200 մարդ էր հավաքվել՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ակցիան կրում էր «Այս ցավը բոլորիս ցավն է» անունը:
Ակցիայի մասնակիցների անվտանգությունը պաշտպանում էին մեծաթիվ ոստիկաններ, քանի որ մի քանի մետրի վրա հակառակ բովանդակության պիկետ էին անցկացնում մարքսիզմ-լենինիզմի հետեւորդ Ժողովրդական ազատագրական կուսակցության անդամները՝ Քեմալի ու Լենինի նկարներով, հակահայկական բովանդակության պաստառներով: Սակայն որեւէ միջադեպ տեղի չունեցավ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել