HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոտանի կասկադը վաճառվել է 85 մլրդ 813 միլիոն դրամով

Այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյանը հարցրեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, թե ինչքան է եղել Որոտանի կասկադի վաճառքի գինը, և արդյոք համալիրի 230 աշխատակիցների շրջանում կրճատում չեն լինելու:

Ե. Զախարյանը պատասխանեց, որ Որոտանի հէկերի համալիրը վաճառվել 85 մլրդ 813 մլն դրամով: Վճարումը կատարվելու է երկու փուլով՝ 50 տոկոսը ամերիկյան կողմը կվճարի հիմա, մյուս մասը՝ 1 տարի անց: Իսկ համալիրի վերազինման համար ՀՀ կառավարության և «KfW» բանկի միջև 51 մլն եվրո պայմանագիրն ու վարկերը կտեղափոխվեն գնորդ ընկերությանը: Այս մասին արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն գնորդ ընկերության հետ, որն էլ այդ գումարով պետք է իրականացնի ներդրումային ծրագրեր:

Իսկ կասկադի 230 աշխատակիցների շրջանում առաջիկա մեկ տարվա ընթացքում կրճատումներ չեն լինեն՝ համաձայն կնքված պայմանագրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter