
«Եթե Սուրիա երթամ, կրակի տակ մեկ անգամ կմեռնեմ, իսկ Հայաստանում ամեն օր կմեռնենք»
Անի Գևորգյան
Ութ ամիս առաջ Հայաստանում կոշիկի արտադրություն հիմնած Սաֆարների սիրիահայ ընտանիքը պայքարում է Հայաստանում մնալու և աշխատելու համար: Ընտանիքի չորս անդամները ամեն վայրկյան բախվում են իրենց համար անսովոր ապօրինությունների հետ, ինչի հետևանքով իրենց այլևս հայրենիքում չեն զգում: Արդեն մեկ ամիս է, ինչ նրանք Երևանի Տերյան փողոցում տարածք են վարձակալել, սակայն օր օրի իրականանում են նրանց վատագույն կանխատեսումները. վաճառք չկա, փոխարենը անընդհատ տույժեր ու տուգանքներ են վճարում, սակայն նրանք դեռևս չեն ցանկանում հեռանալ Հայաստանից:
Ֆոտոպատմությունը տես այստեղ:
Խանութի հասցեն` Տերյան 52, AVA shoes
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (31)
Մեկնաբանել