HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անակլիայի նավահանգստի շինարարությունը կսկսվի 2016թ.-ին

Վրաստանի կառավարությունը քննարկել է Անակլիայի նավահանգստի շինարարության հարցը: Ընդունված որոշման համաձայն` նոր նավահանգստի շինարարությունը կիրականացնեն երկու ընկերություններ` «Անակլիայի զարգացման Կոնսորցումը» և չինական «Power China -Անակլիայի արդյունաբերական էկո-այգի» ընկերությունը: Երկու ընկերություններին էլ եզակի իրավունք-կարգավիճակ է շնորհվել շինարարությունն իրականացնելու համար: Վրաստանի կառավարության որոշման համաձայն` Անակլիայի խորասույզ նավահանգստի շինարարությունը պետք է սկսվի 2016թ.-ին: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի հայ համայնքը:

Հիշեցնենք, որ դեռևս անցած տարի Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Անակլիա ԱյԻՓի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև կնքվող` ՀՀ տարածքում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման համաձայնագրին:

«Հետքը» գրել էր, որ համաձայն «Անակլիա ԱյԻՓի Հոլդինգ» ՍՊ ընկերության և ՀՀ կառավարության միջև ստորագրված «Անակլիա էներջի» նախագծի՝ Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան պետք է ուղղվի հենց այս նավահանգստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter