HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց հարյուրավոր քաղաքացիների վրա(լրացվող)

Առավոտյան` մոտավորապես 05:30-ին, ոստիկանությունը ջրցան մեքենայի միջոցով ցրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցը, որը ամբողջ գիշեր տեղի էր ունենում Բաղրամյան փողոցում: Ցուցարարները, ջրցան մեքենայից փախչելով, հասան մինչև Ազատության հրապարակ: Ճանապարհին և Ազատության հրապարակում ոստիկանները բռնի ուժ կիրառեցին գրեթե բոլոր քաղաքացիների նկատմամբ:

Նստացույցի վերջին պահին Բաղրամյան փողոցում գտնվող 500-ից ավեի քաղաքացիներից մոտ կեսին, այդ թվում` լրագրողների, բերման ենթարկեցին ոստիկանություն:
06:44
«Հետքի» աղբյուրը հայտնում է, որ նստացույցի մասնակիցներն ու լրագրողները բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Առայժմ մեզ հայտնի լրագրողների անուններն են՝ «Գալա» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը, panarmenian.net-ի ֆոտոլրագրող Կարապետ Սահակյանը, news.am-ի լրագրող Արսեն Սարգսյանը (ում ֆոտոխցիկը ոստիկանները խլել են), Epress.am-ի  օպերատոր Տիգրան Հակոբյանը, «Հետքի» լրագրողներ Անի Հովհաննիսյանը և Հրանտ Գալստյանը:
Մեզ հայտնեցին, որ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում բռնի ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ: Այժմ քաղաքացիները գտնվում են ոստիկանության Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, Մալաթիայի բաժանմունքներում:
07:20
Ինչպես հայտնում է նստացույցի մասնակիցներից Զարուհի Հարությունյանը, մեկ այլ մասնակից` Անտոն Իվչենկոն, այժմ հիվանդանոցում է, նրա ձեռքը վնասվել է. այժմ ռենտգեն են անում, որպեսզի նորից տանեն ոստիկանության բաժին, մոտ 120 հոգի այժմ ոստիկանության բաժանմունքներում են:
08:53
Ոստիկանության Մալաթիայի բաժանմունք բերման ենթարկված քաղաքացիներից մեկը (մոտ 35-40 տարեկան տղամարդ) կորցրել է գիտակցությունը, հազիվ է կարողանում քայլել և չի հիշում անուն-ազգանունը: «Հետքի» լրագրողը բաժանմունքի միջանցքում ոստիկաններին հարցրել է, թե ինչու շտապօգնություն չեն կանչում: Ոստիկանները պատասխանել են, որ քաղաքացին հրաժարվել է բժշկական օգնությունից: Նրան դեռ շարունակում են  պահել բաժնում:
11:00
Ոստիկանության Մալաթիայի բաժանմունք բերման ենթարկված քաղաքացիներից մի քանիսին դեռ բաց չեն թողնում: Քիչ առաջ չորս քաղաքացու տարել են ալկոհոլի փորձաքննության: 
«Հետքի» լրագրողը հայտնում է, որ քաղաքացիներից հեշտությամբ բաց են թողնում նրանց, ում այցելում են քաղաքացիական հագուստով ոստիկան ծանոթները:

Մեկնաբանություններ (14)

Իրազեկ
Սիրելի հայաստանցի ազգակիցներ ՛ մինչեւ երբ՞ պիտի հանդուրժէք այս լկտի իշխանաւորները։ Ասոնցմէ տասնեակ մը կախաղան հանեցէք որպէսզի մնացածներէն ազատիք ընդմիշտ։ Ձեր երակներուն մէջ արիւն չէ մնացած՞։ Փրկեցէք Հայաստանը քանի դեռ կայ։
Ռուզաննա
Ամոթ, հազար ամոթ` գետինը մտեք վայ- հայ ղեկավարություն և նորելուկ դեղնակարմիր բերետավորներ: Եվ կմտնեք...
Ալվարդ Մկրտումյան
Աբիժնիկ ոստիկաններ և թուրքամետ կառավարություն ու բռնապետ նախագահ...
Սիրվարդ Հովակիմյան
Ժողովրդի 10% է պայքարում, 15% ը մեծահարուստ թուրքերն են, 20% ը թուրք մենթերն են, մնացած 55% ը ռամիկ ստրուկ ծախվող շողոքորթ ու վախկոտ (ժողովրդի) մնացուկ թափթփուկներն են:
Աստղիկ
թուրքեր, Թուրքը որ թուրքա իրա ժողովրդի հետ տենց չի վարվում, անասուններ եք դուք
Բերման Ենթական
Ռուսի ստրուկ իշխանություն: Երբ կլինի գնան Հայաստանից, իրանց բիբիններով: Մետաստազ տված էդ չարորակ ուռուցքը... Ապրեք տղերք! Պիդ կացեք!
Ванесса
ВСЕМ ЖАЛКО
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եթե ՀՀ ոստիկանությունն այդքան «դուխով» է, որ խաղաղ նստացույց անող տղաների ու աղջիկների վրա ԱՅԴՊԻՍԻ ուժ է կիրառում,ապա թող գնան ու ձերբակալե՛ն Պերմյակովին ու այդ տականքին ռուսական բազայում ԱՊՕՐԻՆԻ պահողներին: Սաղ օրը «օրենքից» են խոսում: Երբ որ լիսկային ձերբակալեք,նոր «օրենքից» կխոսեք:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եթե (ոստիկանության քթի տակ) խաղաղ նստացույց անող քաղաքացիների վրա հարձակվում ու առևանգում են քաղաքացիակա՛ն համաձգեստով մարդիկ, ու ոստիկանությունը ոչինչ չի անում,ապա ցուցարարներն ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ինքնապաշտպանության և հակահարվածի՝ ներառյալ զինված:
Միլենա
Ամոթ, հազար ամոթ...Թուրքը որ թուրքա իրա ժողովրդի հետ տենց չի վարվում
Տգիտություն տգիտության.
Ամբողջ ազատ աշխարհը չկայացած ռուս կաշռակեր իշխանության երեսին է թքում, վերջինս էլ չկայացած ապաշնորհ ու անվավեր վայ չիշխանության միջոցով Հայ Ժողովրդի երեսին է թքում: Դրա համար պետք չէր այդքան խորը վերջինիս հետույքը մտնել, անունը դնելով սուտի բարեկամություն: Մեծահոգի ու բարի Ռուս ժողովրդին պետք չէ խառնել չկայացած ռուս կաշռակեր իշխանության հետ: Նունը վերաբերում է նաև Հայ Ժողովրդին ու չկայացած վայ չիշխանությանը: Բայց ցավն այն է, որ այս տգետ, չկայացած, վայ չիշխանության կիսագրագետ բոլշևիկի վիժվածք սերունդը և՜ ռուս կաշռակեր իշխանության հետույքն է մտել, և՜ Եվրոմիության ու ԱՄՆ ի: Ո՜չ գույն ունի, ո՜չ սկզբունք ո՜չ էլ տարրական իմաստություն:
Աշոտ Մկրտչյան
Այս թուրք տականքներին մինչև չմորթես պրծում չկա՝ անրաժեշտ է ստորագրություն հավաքել և ուղարկոլ Գաագայի տրիբունալ որպեսի դատեն այս տականքների հավաքացուներին:Մեկնաբանությունը...
Varduhi
իշխանությունը թուրքի ձեռքն է, ոստիկաններն էլ` թուրքի շներ
Մանանա
Անասուններ, ի վերջո երկնային պատժ չի իջնելու ձեր վրա, թէ Պուտինը դրանից էլ կփրկի ձեզ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter