
Հոբելյար Բաղրամյան պողոտայում. «Այս երիտասարդության հետ պատրաստ եմ կառուցել շեն երկիր»
Նստացույցի մասնակիցներից մեկի համար ընկերները երեկ գիշերը անակնկալ էին պատրաստել` Բաղրամյան փողոց` բերելով նրա ծննդյան տորթը: Միքայելի լուսանկարը հրապարակելուց հետո նա այսպիսի մեկնաբանություն է գրել ֆեյսբուքում.
«Չեմ հասցնում: Շնորհակալ եմ անուշ նկարի համար, շնորհակալ եմ ընկերներիս նման մտքի համար` նշել հենց այստեղ` պայքարի կիզակետում: Շնորհակալ եմ իմ հայեր շնորհավորանքների համար, տպավորված եմ շշմելու աստիճանի: Հպարտ եմ, որ նման ապագա ունի իմ ազգը և երկիրը: Չկա ավելի գերակա շահ, քան ազգային շահը: Մենք բոլորս պաշտպանն ենք մեր ազգային շահի: Հասարակական կառավարման համակարգում չկա ավելի բարձր կոչում, քան ժողովուրդը: Ժողովուրդն է տերը իր երկրի, իսկ իշխանությունը գործիք` ծառայելու ժողովրդին: Այս երիտասարդության հետ պատրաստ եմ կառուցել շեն երկիր, որ հայերս չունենանք սփյուռք: Կեցցե այն Հայաստանը, որ արդեն գալիս է: Սիրում եմ քեզ իմ ազգ, իմ երկիր»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել