
Հետապնդում են Ժիրայր Սէֆիլյանին
Ինչպես նշված է Հիմնադիր խորհրդարանի հաղորդագրության մեջ՝ լուսանկարներում պատկերված ավտոմեքենաներում գտնվող անհայտ անձինք երեկ՝ հունիսի 29-ին, ժամեր շարունակ հետևել են Ժիրայր Սէֆիլյանին: Այնուհետև նույն ավտոմեքենաներով հետապնդել են նրան, երբ նա ուղևորվել է դեպի Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Հիմնադիր խորհրդարանի գրասենյակ: Հիմնադիր խորհրդարանն իրավապահ մարմիններից պահանջում է պարզել Ժիրայր Սէֆիլյանին հետևած և հետապնդած անձանց ինքնությունը և դիտավորությունները:
Սեֆիլյանը նաև իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում և հորդորում միջոցներ ձեռնարկել միջազգային իրավապաշտպան կառույցներին այն ներկայացնելու, ինչպես նաև բոլոր հասանելի միջոցներով Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ իրականացվող հալածանքը դադարեցնելու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել