
ՀԷՑ-ի նկատմամբ կիրառվել է 60 մլն դրամ տուգանք
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 8-ին կայացած նիստում քննարկվել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանքներ կիրառելու մասին հարցերը:
Քննարկման արդյունքում՝ նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման սահմանված կարգի խախտման համար, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածը` հանձնաժողովը որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ կիրառել տուգանքներ՝ ընդհանուր 60 մլն ՀՀ դրամի չափով: Այս մասին տեղեկացնում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել