
Արտո Չաքմաքչյան. «Արվեստի հետ խաղալ չի լինում»
«Արձանը ես չեմ ծրագրում, իմ մտքում մշակվում է, և հանկարծ ցանկություն եմ ունենում կատարել դա, երբ արդեն հասունացած են լինում էլեմենտները»,- այսօր «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում իր գործունեությանը նվիրված «Վերածնունդ» ցուցահանդեսի ժամանակ ասաց քանդակագործ Արտո Չաքմաքչյանը:
Հայտնի քանդակագործի աշխատանքները ցուցադրվում եմ հուլիսի 4-ից օգոստոսի 30-ը: «Շատ լավ կզգայի, եթե այն մարդիկ, ովքեր որոշում են կայացնելու, այստեղ լինեին, ես իրենց բացատրեի, որ իմ ուզելը, բացատրությունը մարդկանց օգտին է, մարդու համար է»,- ասաց վարպետը՝ նկատի ունենալով իր «Քայլող մարդը» քանդակը, որը փափագում է տեղադրել Երևանում: Նրա խոսքով՝ քանդակն իր գնահատանքն է հայ ժողովորդին:
Ըստ Արտո Չաքմաքչյանի՝ ղեկավարությանը պետք է ճիշտ ընտրել, որովհետև հաճախ այնպիսի դեպքեր են լինում, երբ արվեստով կատարված գործն արհամարհվում է, իսկ վատ գործն ընդունվում է ծափահարությունները: Դա, ըստ քանդակագործի, աղավաղում է մարդկային մշակույթը:
«Արվեստը շատ նուրբ է, շատ-շատ նուրբ է: Դա ասում եմ շատ անկեղծ: Արվեստի հետ խաղալ չի լինում,- նշեց նա,- հրաշքներով ստեղծված արձաններ կան, և կկարծեմ, որ դեռ պետք է լինեն, որովհետև դա մարդկային թրթիռն է արձանի միջոցով»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել