
Օղու, գինու ու շամպայնի արտադրությունն աճել է, կոնյակինն ու գարեջրինը՝ նվազել
Այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 3 մլն 907,7 հազ. լիտր օղի, 4 մլն 380,5 հազ. լիտր կոնյակ, 2 մլն 241,8 հազ. լիտր գինի, 143 հազ. լիտր շամպայն և 7 մլն 106 հազ. լիտր գարեջուր։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ օղու արտադրության ծավալներն աճել են 4,1%-ով, գինու ծավալները՝ 13,5%-ով, շամպայնինը՝ 23,8%-ով։ Իսկ կոնյակի արտադրության ծավալները նվազել են 21,2%-ով, գարեջրինը՝ 13,9%-ով։ Հիշեցնենք, որ Հայաստանում նաև վիսկի է արտադրվում։ Հունվար-մայիսին արտադրվել է մոտ 298,3 հազ. լիտր վիսկի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել