
Կոռուպցիայի դեմ պայքարի նիստից հետո հանդիպում որդու բիզնես գործընկերոջ հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը: Վարչապետը «պատերազմ» է հայտարարել կոռուպցիային, դրա դեմ պայքարի կոչեր է անում: Խորհրդի անդամներից մեկի հարցին, թե քրեական օրենսգրքի նոր նախագծում կոռուպցիայի վերաբերյալ նոր բաժին սահմանվելու է, թե ոչ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե հարցը շատ արդիական է ու կարևոր, քանի որ կազմակերպությունները երբեմն կոռուպցիոն գործարքների մեջ են մտնում:
Նիստի ավարտից հետո կառավարությունը հաղորդագրություն տարածեց, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշին:
«Վարչապետը բարձր է գնահատել պարոն Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և նշել, որ նրա կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպաստում են հայրենիքի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»,նշված է հաղորդագրությունում:
Առաջին հայացքից սովորական լուր է, վարչապետի հանդիպում գործարարի հետ: Սակայն, բանն այն է, որ վարչապետի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը և «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահը բիզնես գործընկերներ են:
«Ֆրանկ Մյուլլեր Երևան Ուոչ Դիսթրիբյուշն» ՓԲԸ-ի 12 % բաժնեմասը պատկանել է Արգամ Աբրահամյանին, 13 %-ը՝ Գագիկ Ծառուկյանին, 25 %-ը՝ շվեյցարահայ գործընկերոջը և այլն:
Ահա ե ինչի հիմքի վրա է կառուցվում կոռուպցիայի նորաստեղծ խորհուրդը: Հենց այդպես էլ պայքարելու են կոռուպցիայի դեմ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել