
ԱՊՊԱ ունեցող մեքենաների քանակը մեկ տարում 6500-ով պակասել է
2015 թ. հունիսի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը Հայաստանում կազմել է 435 հազ. 585, ինչը նախորդ ամսվա համեմատ մնացել է գրեթե անփոփոխ: Իսկ 2014 թվականի հունիսի համեմատ պակասել է 6 հազ. 565-ով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի՝ հունիսի վերաբերյալ ճշգրտված տվյալներից։
Նշված տրանսպորտային միջոցները ապահովագրված են Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններում։
Այս տարվա առաջին կիսամյակում ապահովագրական ընկերությունների կողմից բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 4,2 մլրդ դրամ։ Դրանից ավելի քան 1,5 մլրս դրամը վճարել կամ պետք է վճարի «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն, 910 մլն դրամը՝ «Ինգո Արմենիա»-ն, 445 մլն դրամը՝ «Ռեսո»-ն, 430 մլն դրամը՝ «Սիլ Ինշուրանս»-ը, 416 մլն դրամը՝«Նաիրի Ինշուրանս»-ը, 300 մլն դրամը՝ «Արմենիա Ինշուրանսը» և 125 մլն դրամը՝ Բյուրոն։
Իսկ հատուցման միջին չափը 2015 թ. հունիսի դրությամբ կազմել է 209 հազ. ՀՀ դրամ:
Մեկնաբանել