
Շամպայնի ու գինու արտադրությունն աճել է, օղունը, կոնյակինն ու գարեջրինը՝ նվազել
Այս տարի Հայաստանում աճել են շամպայնի և գինու արտադրության ծավալները, փոխարենը նվազել՝ օղու, կոնյակի և գարեջրի ծավալները։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ), այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 4,35 մլն լիտր օղի, 6,45 մլն լիտր կոնյակ, 2,68 մլն լիտր գինի, մոտ 160 հազ. լիտր շամպայն և 9,72 մլն լիտր գարեջուր։
2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, օղու արտադրությունը նվազել է 2,1%-ով, կոնյակինը՝ 3,2%-ով, գարեջրինը՝ 14,1%-ով։
Իսկ շամպայնի արտադրության ծավալն աճել է 9,9%-ով, գինու ծավալը՝ 14,7%-ով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել