
Սամվել Ալեքսանյանի վիսկու բիզնեսն առաջ է գնում
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է մոտ 325 հազ. լիտր վիսկի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում և դրանից առաջ Հայաստանում վիսկի չի արտադրվել՝ համենայնդեպս նախորդ 10 տարում։
Վերջին մեկ ամսում արտադրության ծավալն աճել է մոտ 25 հազ. լիտրով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ)։
Հիշեցնենք, որ վիսկիի արատադրությամբ Հայաստանում զբաղվում է Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունը։
Նրան պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում այժմ վաճառվում է հայկական վիսկիի երկու տեսակ՝ Mac Alex և Mac Grant անվանումներով։ Շշերի վրա որպես արտադրող ներկայացված է «Ա և Գ» ՍՊԸ-ն, սակայն այն մասին, որ Հայաստանում վիսկի է արտադրվում, այս տարեսկզբին լրատվամիջոցներին հայտնել էր «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն։ Դրանք երկուսն էլ փոխկապակցված են Սամվել Ալեքսանյանի հետ։
Ի դեպ՝ օրեր առաջ «Երևան Սիթի»-ում Mac Grant-ի համար կես գնի ակցիա հայտարարվեց, որի շրջանակներում այս վիսկու 1 լիտրը վաճառվում էր 1150 դրամով։ Շշի վրա գրված է, որ այն 3 տարվա հնեցման է։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել