HY RU EN

«Քիմպրոմի» աշխատակիցները փորձում են փակել Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը

Այս պահին «Վանաձորի Քիմպրոմի» աշխատակիցները փորձում են փակել Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը: Ոստիկանների մեծ խումբ է հավաքված, որ շրջափակել է բանվորներին և չի թողնում ճանապարհը փակել:

Քիմպրոմցիները պահանջը նույնն է` վճարել աշխատավարձերը:

Բանվորները պահանջում են թույլատրել փակել ճանապարհը գոնե մեկ ժամ և իրենց ձայնն այդկերպ հասցնել ՀՀ նախագահին: Ոստիկանները փորձում են համոզել բանվորներին, որը, սակայն, նրանց այժմ չի հաջողվում: Մանրամասները` շուտով:
Լուսանկարը` քիմպրոմցիների նախորդ ցույցից