
Ֆիզիկոս Արամ Պապոյանն արժանացել է «ICO Galileo Galilei Award» պատվավոր մրցանակի
ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազորտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանն արժանացել է «ICO Galileo Galilei Award» 2015թ. պատվավոր մրցանակի՝ Ալկալի ատոմների բարձր լուծունակության սպեկտրասկոպիայի ոլորտում իր կարևոր նվաճումների եւ Հայաստանում փորձարարական ատոմային ֆիզիկայի առաջմղման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար:
«ICO Galileo Galilei Award» մրցանակը շնորհվում է Օպտիկայի եւ ֆոտոնիկայի ոլորտի հետազոտողներին` համեմատաբար անբարենպաստ պայմաններում ունեցած ձեռքբերումների համար:
Արամ Պապոյանը ծնվել է 1959 թ-ի դեկտեմբերի 25-ին` Երեւանում: Նրա հետազոտությունների բնագավառն է լազերային ֆիզիկան, ատոմային ֆիզիկան, քվանտային և ոչ գծային օպտիկան: Արամ Պապոյանը 2004թ-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի: Նա Եվրոպական օպտիկական ընկերության անդամ է, անդամակցում է նաեւ Ֆրանսիայի «Ալֆրեդ Կաստլեր» ազգային ֆոնդին: 2010թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
Լուս.՝ ԲունTV-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել