HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը լրատվամիջոցներին կոչ է անում աջակցել ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին

Ոստիկանությունը լրատվամիջոցներին կոչ է անում աջակցել ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին

Վերջին օրերին ոստիկանությունում կատարվող կադրային փոփոխությունները որոշակի ասեկոսեների ու բամբասանքների տեղիք են տվել, որոնք խանգարում են ոստիկանության բնականոն աշխատանքին եւ ազդում անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

Հայտնում ենք, որ համակարգում ընթացող կադրային փոփոխությունները ինքնանպատակ չեն եւ աշխատանքի կատարելագործման ու արդյունավետության բարձրացման նպատակ են հետապնդում:

Ոստիկանությունը գործում է հրապարակային ու թափանցիկ եւ շարունակելու է հավաստի ու լիարժեք տեղեկատվություն տրամադրել համակարգում ընթացող գործընթացների վերաբերյալ:

Զանգվածային լրատվամիջոցներին կոչ ենք անում իրենց գործունեությամբ աջակցել ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին եւ զերծ մնալ չճշտված տեղեկատվության հրապարակումից:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter