«Տեղերը քանդել են, ես մնացել եմ»
Անի Գևորգյան
62-ամյա Ժորա Հովհաննիսյանը տարիներ շարունակ Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոցի հատման մասում կայանած իր մեքենայում ժամագործությամբ է զբաղվում: Նա պատմում է, որ մինչ այդ նույն աշխատանքը կատարել է Երեւանի տարբեր տոնավաճառներում, հին կառույցներում եւ շենքերում, որոնք այսօր արդեն չկան: Հովհաննիսյանը ժամագործությամբ զբաղվում է արդեն 40 տարի:

Ժորա Հովհաննիսյան.«22 տարեկան ուսանող էի, երբ սկսեցի ժամեր վերանորոգել»:
|
|
|
|
Հյուսիսային պողոտայի եւ Աբովյան փողոցի հատման մասում Հովհաննիսյանը աշխատում է վերջին 8 տարիների ընթացքում: «Ինձ դուր է գալիս աշխատել ժամացույցի փոքր մասնիկների հետ»,- ասում է նա: |
|

Ժորա Հովհաննիսյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է:

Ժամանակին նա նույնիսկ դասավանդել է, սակայն դա երկար չի տեւել:

«Կյանքիս ընթացքում ամեն ինչ էլ արել եմ, ամեն ինչ էլ աշխատել եմ՝ եւ մասնագիտությամբ, եւ գործարանում եմ աշխատել, բայց դա անցյալում է»:

«Բոլոր գործերը կորցրի, մնաց ժամագործությունը»:

Հովհաննիսյանի մեքենան կայանած է կարմիր գծանշաններով վճարովի ավտոկայանատեղում:

Նա պատմում է, որ այդ տեղի համար ամսական 2000 դրամ է վճարում:

«Աշխատած գումարով յոլա գնում եմ»,- ասում է նա:

Ժորա Հովհաննիսյան .«Ժամագործությամբ տարբեր տեղերում աշխատել եմ, բայց էդ շենքերը հիմա չկան: Տեղերը քանդել են, ես մնացել եմ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել