
ՀրազՋԷԿ-ի բաժնետոմսերի առևտուրը դադարեցվել է. միակ բաժնետերը «ԻՆՏԵՌ ՌԱՕ»-ն է
2015թ.-ի սեպտեմբերի 23-ից «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԵԿ)» ԲԲԸ-ի անվանական (սովորական) բաժնետոմսերի առևտուրը կասեցվել է և դադարեցվել դրանց շրջանառությունը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի ազատ շուկայում:
Բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում էր 10,000 ՀՀ դրամ, թողարկված քանակը՝ 1,597,430 և շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի ծավալը կազմում էր 15,974,300,000 ՀՀ դրամ:
Ընկերության միակ բաժնետերն է հանդիսանում «ԻՆՏԵՌ ՌԱՕ» բաց բաժնետիրական ընկերությանը: Ընկերության բաժնետերերի ռեեստրը վարում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան:
Այս մասին տեղեկացնում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել