HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանում բացվել է մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի արձանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքի կենտրոնում Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացման արարողությանը: Նորվեգացի նշանավոր բևեռախույզ, մեծ մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացումն իրականացվում է նրա 150-ամյակի նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Բացման արարողությանը մասնակցել են նաև Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն և Նանսենի թոռնուհի Մարիտ Գրևը:

Հուշարձանի բացումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Մարիտ Գրևին է հանձնել Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակը հավաստող անձնագիր և իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել, որ Ֆրիտյոֆ Նանսենը հազարավոր հայերի այսպիսի անձնագրով աշխարհում իրենց տեղը գտնելու հնարավորություն է տվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter