
ԴիջիՏեք 2015. Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հավաքագրելու է ուսանողների պրակտիկայի ծրագրի համար
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը արդեն 4-րդ տարին է մասնակցում է ԴիջիՏեք Էքսպոյին և յուրաքանչյուր տարի ներկայանում իր հետաքրքիր ծրագրերով և ստեղծարար տաղավարով։ Այս տարի կենտրոնը նախատեսում է ցուցահանդեսի այցելուներին ծանոթացնել իր վերապատրաստման դասընթացներին և պրակտիկայի ծրագրերին և հետաքրքրված այցելուների հետ տեղում անցկացնել ինտերակտիվ թեստ։ Թեստը հաջողությամբ անցած մասնակիցները կներառվեն կենտրոնի կողմից անցկացվելիք պրակտիկայի ծրագրերում, որոնց ավարտին գործի կանցնեն Հայաստանի առաջատար ՏՏ ընկերություններում։ Մինչ այժմ ՄԻԿ Հայաստանը կազմակերպել է պրակտիկայի ծրագրեր այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Մոնիտիս, Պիկսարտ, Պրաեմիում Հայաստան, Սորսիո, Բեթկոնստրակտ, Տոտոգեյմինգ և Վոլոմոբայլ ընկերությունները՝ ընդգրկելով 350 ուսանողներ։ Մասնակիցների 85%-ը ծրագրի ավարտից հետո աշխատանքի են անցել այդ ընկերություններ։
Ի հավելումն, կենտրոնը բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ է նախատեսում թե՛ երեխա այցելուների, թե՛ երիտասարդների համար։ Մասնակիցները կկարողանան տարբեր մրցույթների միջոցով շահել կենտրոնի կողմից առաջարկվող վերապատրաստման դասընթացներից մեկին անվճար մասնակցելու հնարավորություն և բազմաթիվ արժեքավոր նվերներ։ Իսկ ամպային սելֆի կարող են ունենալ կենտրոնի տաղավար այցելած ցանկացած անձ։
Մեկնաբանել