Տուլայի վթարից տուժածներից 5-ն են ստացիոնար բուժում ստանում Հայաստանում
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածներից, առավոտյան 10-ի դրությամբ, 5-ն են բուժում ստանումՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը' թեթև:
Նշենք, որ Տուլայի բժշկական հաստատություններում բուժումը շարունակում է 12 վիրավոր։ Նրանք հիվանդանոցներում կմնան այնքան ժամանակ, մինչև, առողջական վիճակով պայմանավորված, հնարավոր կլինի տեղափոխվել Հայաստան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել