HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր տվյալներ Տուլայի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ

Առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է հաղորդում նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի շրջանում Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարից տուժած մարդկանց մասին: Նախարարության կայքը հայտնում է, որ առաջատար մասնագետների հետ բազմաթիվ խորհրդակցություններից  հետո Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Կիրեևսկի բժշկական կենտրոնում բուժում ստացող հիվանդներից մեկը, որն ունի բազմաբեկորային լուրջ վնասվածքներ, ելնելով տեղափոխման հետ կապված ռիսկերից, բուժումը կշարունակի ոչ թե Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում, այլ Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում: Տուլայից հիվանդի ռեանիմոբիլով տեղափոխման  աշխատանքները կազմակերպվել են Տուլայում ՀՀ առողջապահության նախարարի  հանձնարարությամբ իր տեղակալ Գագիկ Միրիջանյանի ղեկավարությամբ ձևավորված աշխատանքային խմբի կողմից, որի կազմում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Տուլայի հայ համայնքի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:

Նախարարությունը հավելում է, որ նոյեմբերի 7-ի լուսադեմին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետևանքով մահացած, 68-ամյա կնոջ աճյունի տեղափոխումը Տուլայի հայ համայնքի անմիջական մասնակցությամբ կկազմակերպվի նոյեմբերի 8-ին,  ժամը 15:00-ի սահմաններում Մոսկվայի «Դոմոդեդովո օդանավակայանից»:

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող  հիվանդներից մեկը` հարազատների ցանկությամբ արդեն  տեղափոխվել է  Բուրդենկոյի անվան  զինվորական կլինիկական հոսպիտալ:

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժվող տուժածներից երկուսը առողջացումով դուրս են գրվել: Այս պահի դրությամբ բուժումը Տուլայում  շարունակում է  հինգ հիվանդ: Նրանց առողջական վիճակը կայունացել է, առկա է դրական տեղաշարժ: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող բազմաթիվ կոտրվածքներ ունեցող երեք հիվանդներից մեկն անջատվել է արհեստական շնչառության սարքից, ինքնուրույն է շնչում: Մեկ այլ հիվանդի նոյեմբերի 9-ին  կկատարվի կոնքի ոսկրերի  և անրակի վիրահատություն:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից շարունակվում են համակարգվել Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության և Հայաստան տեղափոխման աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter