
«Հայաստան» հիմնադրամի Հեռախոսամարաթոն 2015-ն արձանագրեց ավելի քան 1.3 մլն եվրո արդյունք
«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 18-ից 22-ն անցկացված 16-րդ համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որին մասնակցեցին Ֆրանսիայի (1.205.569 եվրո), Գերմանիայի (76.050 եվրո) եւ Շվեյցարիայի (24.554 եվրո) հայ համայնքները, արձանագրեց ավելի քան 1.3 մլն եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:
Դրամահավաքի հասույթը կուղղվի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզում շարունակաբար իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, սիրիահայերի եւ իրաքահայերի օգնությանը:
Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինն էլ նոյեմբերի 22-ին իր համայնքում անցկացրեց դրամահավաք հեռախոսամարաթոն, որի հանգանակությունները' շուրջ 29.000 եվրո, կուղղվեն Քարին Տակ համայնքում (ԼՂՀ, Շուշիի շրջան) մանկապարտեզի կառուցմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել