HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տհաճ» նախադեպ

Նորաբակ համայնքի ղեկավարի ընտրությունը, որն անցել էր բազում խախտումներով մարտի 14-ին ի վերջո հանգուցալուծվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր Ա. Պետրոսյան)։

Քվեաթերթիկների լրացուցիչ հաշվարկից հետո դատարանը յոթ ձայնի առավելությամբ Նորաբակի գյուղապետ է ճանաչել Վազգեն Ասատրյանին։ Ըստ օրենքի՝ դատարանի վճռի հրապարակումից անմիջապես հետո մարզպետարանը նրան պետք է ներկայացներ համայնքին, սակայն ընտրյալ գյուղապետը մինչ օրս ներկայացված չէ եւ օժտված չէ համապատասխան լիազորություններով։

Ու թեեւ Վազգեն Ասատրյանը N 23 ընտրական հանձնաժողովից արդեն ստացել է իր մանդատը, բայց Գեղարքունիքի մարզպետը եւ որոշ շահագրգիռ անձինք օրենքի պահանջը կատարելու փոխարեն նրան առաջարկում են հրաժարվել դատարանի վճռից ու մասնակցել նոր ընտրության։ Վազգեն Ասատրյանն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր մանդատից։ Վարչական համակարգը չի մարսում արդար ընտրությունը կամ գուցե վախենում է մայիսյան ընտրություններից առաջ ստեղծված «տհաճ» նախադեպից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter