HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսպանիայի Արագոն ինքնավար համայնքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Դեկտեմբերի 2-ին Իսպանիայի Թագավորության Արագոնի ինքնավար համայնքի խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ հայտարարություն: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: 

Նախագիծը առաջադրվել էր խորհրդարանում ներկայացված Mixto խմբի կողմից, և դրան կողմ էին քվեարկել խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը:

Հայտարարությամբ Արագոնի կողմից ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի և Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևերը: Հայտարարությունը Թուրքիային կոչ է անում առերեսվել սեփական պատմությանը և քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդների միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ:

Հայտարարությունը նաև կոչ է անում Թուրքիային իրականացնել մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները և, մասնավորապես, ցուցակագրել հայկական մշակութային ժառանգության այն օբյեկտները, որոնք, 20-րդ դարի ընթացքում գտնվելով իր իրավասության ներքո, ոչնչացվել կամ վնասվել են:

Խորհրդարանի լիագումար նիստին ներկա էր Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը: Դեսպանը խորհրդարանի նախագահ Անտոնիո Կոսկույուելայի և Արագոնի կառավարության նախագահ Խավիեր Լամբանի հետ առանձնազրույցների ժամանակ շնորհակալություն է հայտնել հայտարարության ընդունման համար:

Ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը Արագոնի խորհրդարանի օրակարգ մտցնելու գործընթացին իր մասնակցությունն է բերել նաև Հայաստանի եվրոպական ընկերներ ոչ կառավարական կազմակերպությունը:

Բասկերի երկրից, Կատալունյայից, Բալեարյան կղզիներից և Նավառայից հետո Արագոնը դարձավ Իսպանիայի Թագավորության հինգերորդ համայնքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter