
Է. Նալբանդյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորին
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոխորհրդարանի պատգամավոր Քրիստիան Վիգենինին: Նալբանդյանը նշել է, որ Հայաստան-ԵՄ համակողմանի համագործակցության ընդլայնումը մշտապես հանդիսացել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից եւ վերջին շրջանում երկկողմ փոխայցելությունների եւ հանդիպումների ակնառու հաճախակիությունը դրա վկայություններից են:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացի ներկա փուլին, Եվրոնեստի շրջանակներում փոխգործակցությանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստիան Վիգենինը ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության դերակատարությունը` նշելով, որ այն երկխոսության եւ փոխըմբռնման համար արդյունավետ հարթակ է հանդիսանում: Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Մեկնաբանել