
9/09 ընտրատեղամասում 1580 հոգուց քվեարկել է շուրջ 100-ը
Կենտրոն վարչական շրջանում գտնվող 9/09 ընտրատեղամասի (Վ. Մայակովսկու անվան դպրոց) հանձնաժողովի նախագահ Սամվել Ղազումյանի ասելով՝ 10:10-ի դրությամբ 1580 գրանցված ընտրողից քվեարկությանը մասնակցել է շուրջ 100 հոգի: Խախտումներ այս ընթացքում չեն գրանցվել:
Ղազումյանի ասելով՝ ընտրատեղամասում են նաեւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, միջազգային դիտորդներ են հասցրել այցելել տեղամաս: «Եթե խախտումներ լինեին, նկատած կլինեին»,- նշեց Ս. Ղազումյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել