HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրիկ Խաչատրյանը պատրաստվում է ոսկի արդյունահանել Ոսկեձորի հանքավայրից

«Գեղի գօլդ» ՍՊԸ-ն բնապահպանության նախարարությանն է ներկայացրել Սյունիքի մարզի Ոսկեձորի հանքարդյունահանման համալիրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ։

«Գեղի գօլդ» ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։  

Ընկերությունը այժմ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթեր Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման և պղնձի խտանյութի ստացման համար: 2013թ-ից սկսած՝  ընկերությունը իրականացրել է որոնողագնահատողական աշխատանքներ։ ԲՆ նեկայացված նախագծի համաձայն, արդյունահանված հանքաքարը նախատեսվում վերամշակել նույն տարածքում հետագայում նախատեսվող հարստացուցիչ ֆաբրիկայում։ Հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի աշխատանքային նախագծերը կմշակվեն հանքավայրի շինարարության աշխատանքների ընթացքում, որոնց տևողությունը, ըստ նախնական գնահատման, կկազմի 3 - 4 տարի:

Ոսկեձորի հանքավայրի պաշարները C1 + C2 կարգերով՝ 23316097տ, արտահաշվեկշռային C2 կարգով՝ 917236տ քանակներով արդեն հաստատվել են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2014թ․ սեպտեմբերի 24-ի  N 380 որոշմամբ:

Նախագծում նշվում է, որ հարստացման նպատակահարմար եղանակը ֆլոտացիան է: Հարստացման ենթարկված հանքաքարը պարունակում էր՝  2.71 գ/տ ոսկի, 45.80 գ/տ արծաթ, 0.39% պղինձ, 2.85% ցինկ: Պղնձի խտանյութում պղնձի պարունակությունը կազմում էր 17.13%, ոսկունը՝ 85 գ/տ, արծաթինը՝ 1300 գ/տ, պղնձի խտանյութի ելքը՝ 1.99%: * Ցինկի խտանյութում ցինկի պարունակությունը կազմում էր 63.5%, ոսկունը՝ 14 գ/տ, արծաթինը՝ 183 գ/տ, ցինկի խտանյութի ելքը՝ 3.7%:

Հանքավայրը լինելու Գեղի գետի վերին հոսանքի հարևանությամբ։ «Հետքն» արդեն գրել է, որ Գեղի գետի ավազանի մոտ հանքի շահագործումը կարող է աղետալի դառնալ բոլոր նրանց համար, ովքեր օգտվելու են գետի ավազանից։ Կապանի 90 % խմելաջուրը մատակարարվում է գետի այդ ավազանից։ 

Մեկնաբանություններ (3)

Անահիտ Շիրինյան
Պարոն Սուրիկ Խաչատրյանին՝ Նախ ոսկու պաշարները ճիշտ չեն գնահատված: Բացի այդ, կարեվորը երկարաժամկետ եկամուտ ստանալն է՝ առանց երկրի հողն ու ջուրը անդառնալիորեն կորցնելու: Ավելի լավ է արոտավայրերից օգտվելով տարբեր տեսակի պանիրներ արտադրել և արտահանել, քան թե փորել մեծ փոսեր և առաջացնել այլ մեծ փոսեր կամ հարթակներ՝ պոչանքները տեղադրելու համար, նաև թափելով մակաբացման ապառները բերրի հողերի վրա: Անահիտ Շիրինյան
Մեսրոպ
ձեռ քաշեք ախպեր, թող ուտեն ինչ ... ուզում են, մեկ է իրենց ուզածով է լինելու: խիղճ ունեցեք, դրանց անուններն ու ռոժները մի դրեք մամուլում, թողեք էս ազգը քիչ խախանդ մեռնի --
Անահիտ Շիրինյան
Պատասխան Մեսրոպին՝ Մի կարծեք որ հայը հենց այդպես կմեռնի…Եթե մենք մեռնենք դուք և ձեր նմաններն էլ մեզ հետ կմեռնեն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter