
«Էս ո՞վ ա, արա»,- Շարմազանովը՝ Փոստանջյանին. կես ժամ չնախատեսված ընդմիջում Աժ- ում
Լիլիթ Թադևոսյան
Այսօր, երբ Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում խոսեց դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ընտրությունների կեղծիքների մասին, այս անգամ նրա խոսափողն անջատեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և հորդորեց, որ Փոստանջյանը հնարավորություն տա, որ հաջորդ ելույթ ունեցողը խոսի: Սակայն Փոստանջյանը չհեռացավ ամբինոի մոտից՝ նշելով, որ իր ելույթի ժամանակը դեռ չի ավարտվել:
Հետո, Շարմազանովը ընթերցեց ԱԺ կանոնակարգ օրենքը՝ պատգամավորների պահվածքի մասին: Դա ևս չազդեց Փոստանջյանի վրա և Շարմազանովը հայտարարեց կես ժամ ընդմիջում՝ նշելով, որ այլ կերպ հնարավոր չէ: Այդ ընթացքում Շարմազանովը, նկատի ունենալով Փոստանջյանին, ասաց. «Էս ո՞վ ա, արա»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել